Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/175

Այս էջը հաստատված է

հետ (զեմլեմերի[1] հետ) պիտի գան և ձեր հողերը, ծառերը, ջրաղացը, ինչ որ երկաթուղու գծից մոտիկ Դսեղի գյուղի բնակիչներին է պատկանում, բոլորի հարցերը պիտի վճռեն, գնահատեն, ուստի շտապում եմ Ձեզ հայտնել, որ վերոհիշյալ օրը, ամսիս 6-ին՝ չորեքշաբթի, առավոտյան կամ ձեր հողերումը սպասեք, կամ, եթե կարող եք, նեղություն քաշեք եկեք Շահալի գյուղը։ Եթե Ձեր հողերի մոտ ուրիշ հողերի տերեր կան, նեղություն քաշեք նրանց էլ հայտնեցեք, որ նշանակած օրվան ներկայանան, որովհետև եթե այդ օրը բաց թողնեն, չգան, երկրորդ անգամ կոմիսիան[2] էլ չի գալու, և նրանց խնդիրքին մենք ոչինչ չենք կարող անել։

Ներեցեք սխալներիս։

Ձեր որդի Հովհաննես Թումանյան

(Հողաչափի [ինժիների] օդնական Հովհ. Թումանյանցն է)։

Այս թուղթումը միևնույն է գրած, դա իր կողմից աֆիցիալնո[3] Ձեզ հայտնում է այդ մասին։

Թումանյան

Խնդրեմ այս րասպիսկի[4] տակին ստորագրեք և գրաբերիս հետ ուղարկեք։ Այդտեղ ես գրել եմ թե «162-երրորդ փակեթը այս թվին ստացա»։

Թումանյան
  1. Հողաչափ։
  2. Հանձնաժողով։
  3. Պաշտոնապես։
  4. Ստացական։