Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/181

Այս էջը հաստատված է

98. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1896, մայիսի 18, Թիֆլիս>

Ֆիլիպ

Թե ժամանակ ունես անցիր ինձ մոտ — համ Գալֆայանի մասին ինչ որ կարգադրել եք՝ այն կասես1, համ «Գիքորի» ու «Խորտակվածի» բանը կկարգադրենք2, համ էլ «Մշակը» վերջապես հաճել է մի քանի խոսք ասել, այն կկարդաս3։

Հովհաննես

99. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս—Հաշտարխան

1896,6,<7> նոյեմբերի, Թիֆլիս

Սիրելի Արսեն

Վերջապես քեզ նամակ եմ գրում, այն էլ հակառակին գլուխս սաստիկ ցավում է։ Բայց գործից խոսանք։ Քրոջդ որդու ընդունելությունը մի ահագին պատմություն է, դրա մասին մի ուրիշ անգամ, երբոր կտեսնվենք։ Քսան ռուբլին ու նամակդ տիկնոջը հասցրի։ Պատկերներս խայտառակ է դուրս եկել — իսկապես իմը։ Այս քանի օրս կուղարկեմ։ Ուրիշ ինչ կուզես, որ գրեմ, գուցե հոգևորականներից հարցնես, ինչքան չլինի վարդապետ մարդ ես, քեզ կհետաքրքրի, և ես ստիպված պետք է նրանց մասին խոսեմ, թեև ահա, արդեն անունը տալիս գլխացավս ավելի սաստկացավ։ Մի առաջնորդ ունենք, օգտվելով ընդհանուր խառնակությունից ինչ հիմարություն ասես անում է ու անցկացնում։ Գաղթականներին յուր բակից քշելու համար առանձին ոստիկան (գարադավոյ) է կանգնացրել, և յուր այդ կարգադրության համար պարծենում է հրապարակավ։ Յուր բոլոր աղքատ ազգականուհիներին ամուսնացրել է մի-մի տիրացուի հետ ու քահանա ձեռնադրել, այնպես որ այժմ