Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/184

Այս էջը հաստատված է

Թե նա չգրի, դու գրիր, տեսնենք՝ այդ խեղճին ինչ խայթի մեջ եք ձգել, տերտեր շինեցիք, թե դեռ մարդ է մնում։

Համբույրս՝
Քո Հովհաննես

<Հ. Գ.> Մեր տանըցիք բարևում են, բարևում են և օր. Սողալյանները։

Քրոջդ որդին վերարկու է ուզում, ես վերարկու կվերցնեմ իմ ծանոթից, դու մի հարյուր ռուբլի փող ուղարկիր։

Ես ու Աղայանցը 1/2 ժամ առաջ գալիս էինք Միք<այելյան> կամուրջի վրա, մեր առաջ վայր ընկավ մեռավ վանքի տեր Գևորգը։