Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/188

Այս էջը հաստատված է

տեսնելու և անձամբ չփորձածն զգալու ընդունակություն, նրանք մտածում են և խոսում են ձեզ նման։

Առաջին անգամ հրապարակում ձեր ձայնը բարձրացավ այդ խնդիրը պաշտպանելու համար, դուք հայտարարեցիք, թե գրողն ու կյանքը այսպիսի հարաբերության մեջ են մեզանում, և ես, որպես ձեր ընկերը և մի մարդ, որի բոլոր մտքերն ու զգացմունքները պտտվում են գրականության շուրջր, որ յուր էությունն ու կյանքի խորհուրդը գրականության հետ կապված է զգում, որ վաղաժամ, բայց մեծ փորձով գիտե, թե ինչ բան է առօրյա կյանքի և գրական կոչման այն՝ զարհուրելի երկպառակությունը, որ հոշոտում, քայքայում, պատառ-պատառ է անում մարդու բոլոր ույժերն ու ընդունակությունները,-իմ կողմից հայտնում եմ ձեզ իմ սրտալի շնորհակալությունր այն ձայնի համար, որ դուք բարձրացրիք Մարդ<ասիրական> ընկ<երության> այս տարվա ժողովում, այս ծածուկ, բայց զարհուրելի դրամային վերջ տալու համար, և թեկուզ երբեք էլ վերջ չլինի, այնուամենայնիվ, այն էլ մեծ մխիթարանք է, որ համազգաց սրտեր կան և համակրություն2։

Ստացա բոլորիդ այցետոմսերը և երկուսիդ ապսպրանքը, թե դիմում անեմ ընկերությանը։ Այդտեղ թերևս ստորացնող բան չկա, բայց ես չեմ կարող։ Հենց երեկ խոսում էի Աղայանի հետ, նրան էլ ասացի, և արդեն նրան ապսպըրել էին, որ դիմում անի, բայց այն մտքով, որ որդուն ընդունեն որդեգիր, նա էլ էր դժվարանում, բայց ամենալավ ձևը դա է3։

Այստեղ ձեզ ասեմ, որ հունվարին, առաջուց կարծիքներն իմանալով, ինձ մոտ հրավիրեցի գրողների մի խումբ, մի գրական (բելետրիստների) շրջան կազմելու, հարկ եղած ժամանակ գրական մարդկանց և գրականության շահերը պաշտպանելու և գրական զանազան խնդիրներ հարուցանելու և վճռելու։ Եկան, իրար հետ հաշտվեցին, արդեն 6-7 ժողով ենք ունեցեր և գուցե փոփոխվի, բայց կհարատևի4։ Այդտեղ են Աղայան, Պռոշյան, Շիրվանզադե, Մուրացան,