Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/189

Այս էջը հաստատված է

Փափազյան, Մանվելյան և այլն, 12 հոգի։ Այս ժողովներում ես արդեն լավ ճանաչեցի մեր գրողներին, և խոստովանում եմ, որ գրողի տանելու մարդիկ են։ Խոսացել ենք, որ ոչ ոք չդիմի, մինչև հավաքվենք, տեսնենք՝ ով ավելի կարիք ունի և ով որտեղից նպաստ է ստանում։ Բայց Փափազյանն անցյալ օրերն եկավ ինձ մոտ և հայտնեց, որ ինքն արդեն ուզում է դիմել։

Կրկին գալով ինձ, ես ձեզ բաց սրտով ու պարզ ասեմ, որ որքան մեծ է իմ նյութական կարիքը՝ հազար անգամ ավելի մեծ է այս տեսակ կյանքից ազատվելու ցանկությունը, այս կյանքից, որ ինձ համար այնքան կորստաբեր է եղել և այժմ էլ միայն մի դագաղի նշանակություն ունի։ Ասում եմ այնքան մեծ է այս հեռանալու, շունչ քաշելու, սթափվելու ցանկությունն իմ մեջ, որ ինձ անիրագործելի ցնորք է թվում։ Անիրագործելի, մանավանդ, երբ սրա հետ հաշվի առնեք, որ միաժամանակ զարգանալու խնդիր ունեմ առաջս դրած և ընտանեկան դրություն։

Եվ թեև այս բոլորը կապված են նյութական խնդրի հետ և կարող էին գոնե մասամբ լուծվել իմ դիմումով, որ դուք ապսպրել եք, թե անեմ ընկերությանը, ես դժվարանում եմ, չեմ կարող անել։ Այնքան անախորժությունների և հոգեկան հուզմունքների հետ է կապված գա, որ ես չեմ կարող։ Բայց մի գրեցեք, տեսնենք՝ դուք ի՞նչ ե՛ք խոսացել, և այդտեղ ի՞նչ են հասկանում գրող ասելով, որովհետև այստեղ վեճ կա և նույնիսկ գրողների շրջանում պարզ չի, թե ինչ բան է գրողը (sic)։

Իմ կողմից բարևեցեք տղերանցը. Աիսակը նամակիս ինչո՞ւ չի պատասխանում, չէ որ արդեն մեջը նշանակած տասն օրն անցավ5։ Կաշխատեմ ձեզ «մին տեսնել»6։ Աստծու խաթեր «Օջախը» չքանդեք։ Այստեղ գրողների ժողովում խոսք եղավ «Օջախի» մասին, ես հայտնեցի, որ այդ ճրագը, որ վառվում է գրողների համար- «Օջախիցն» է7 և այլն. «Օջախը» գուցե գրողներից ուղերձ ստանա։

Ձեր Հովհաննես