ու դեղեր ուղարկիր8, գրքերը հլա ուղարկեցի, իսկ դեղերի համար գրեցի, թե «Մարդ ո՛չ միայն դեղիւ կեցցէ, այլ բանիւ աստուծոյ»9։
Մեր մամուլից ուրիշ ինչ գրեմ, օրեցօր անգույն ու անհոտ բաներ են դուրս գալիս, մի քանիսն էլ սպառնում են, որ շուտով կհրատարակեն… և այլն։
Մի ժամ առաջ (ժամը 11-ն է) լուսամուտից նայում էի երկնքին, մի վառ աստղի, և մտքիս մեջ ասում, արդյոք դուն է՞լ էս նույն ժամին նույն աստղին նայում…
|
Բարևում են… Ստեփանին բարևիր։
Արդեն ստացել եմ չորրորդ նամակդ1։ Ճանապարհորդական տպավորություններդ նկարագրում ես քեզ հատուկ կենդանի ոճով, այնպես որ կարող եմ ասել, թե յուրաքանչյուր նամակդ ինչ տրամադրության տակ է գրված։ Չորրորդ նամակդ հիանալի էր. կարդալու ժամանակ զգում էի քո ներկայությունը։ Յուրաքանչյուր հաջորդ նամակ իրան առաջինից ավելի գեղեցիկ է։ Շատ կերկարեր, եթե սկսեինք խոսալ տպավորություններիդ և տեղագրություններիդ կամ թե