Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/192

Այս էջը հաստատված է

դա շոշափում էր գրող կոչված մարդու վարկր և նույնիսկ այն րոպեին խոչընդոտ ու երեսծեծանք էր դուրս գալիս մի այլ գրողի՝ պ. Աղայանի համար, որի առջև յուր կարիքի ժամանակ դնում էին այդ օրինակն ու ասում. «Ձեզ կանխավճար չենք կարողանում տալ, որովհետև տալիս ենք, հետո անախորժ բաներ են դուրս գալիս. ա՛յ, օրինակ, Շիրվանզադեին էլ տվինք. մնացել է պարտ, էլ չենք կարողանում ետ ստանալ, հիմա ի՞նչ անենք, գնանք տունը վեր գրե՞նք»2։

Պարոն Աղայանցն ու ես էլ, թեև պատահմամբ, այդ հայտնել ենք պ. Շիրվանզադեին և նրա հետ էլ մեր դըժգոհությունը, որ՝ թե պարտ է, ինչու չի վճարում։ Իզուր էր պ. Քալանթարն այնքան նեղանում և մեր արածը համարում մի վատ բան։ Եթե նա ճշմարիտ էր ասել մեղավորը կլիներ պ. Շիրվանզադեն, իսկ եթե այդ զրպարտություն՝ էր, ինչու էր անում։

Գործի վրա այս տեսակ նայելով, ես շատ պարզ էլ հայտնել եմ եղելությունը և երբեք չեմ աշխատել ինձ արդարացնել այն ձևով, ինչպես արձանագրված է, թե ես ոչինչ չեմ ասել պ. Շիրվանզադեին, ես միայն ասել եմ, և այլն։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ես պ. Քալանթարին իրավունք լինիմ տված իմ խոսքերն արձանագրելու, այդպիսի բան չի եղած, որովհետև խոսքերն անփոփոխելի իրեր չեն, որ ես հավատամ մեկին կամ մյուսին, ով կուզե լինի, մանավանդ, երբ տեսնում էի, թե խոսքերի համար ինչ վեճ էր բացվել։ Պարոն Քալանթարն այդ մասին ունեցած մեր երկրորդ խոսակցության ժամանակ, երբ ինձ ասաց, թե «Ես կարծում էի, Դուք անցյալ անգամ եկել էիք հայտնելու, որ Դուք ոչինչ չեք ասել Շիրվանզադեին», ես զարմացած հարցրի-Դուք այդ ընչի՞ց եզրակացրիք. նրանի՞ց, որ ես ասացի՝ ուզում եք. թեկուզ Աղայանցին էլ մեջտեղից հանեցեք և ասելու՝ բոլոր հանցանքն ինձ վրա դրեք։ Ես այդտեղ հանցանք չեմ տեսնում, այլ բողոք հանցանքի դեմ, որ կողմը որ ուզում է այդ հայտնվի։ Բայց որ ուրիշ անգամ էլ այդպիսի