Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/193

Այս էջը հաստատված է

եզրակացություններ չանեք, եթե կամենաք, եթե հարկավոր է, ես իմ խոսքերս գրեմ տամ ձեզ։ Նա այդ չկամեցավ և ինչպես ասաց, թե՛ ինքը և թե՛ Վարչությունր իբրև՝ թե վճռել են՝ չզբաղվել այդ խնդրով։ Այնինչ վերջում բոլորովին ուրիշ բան դուրս եկավ և մեջս էլ արձանագրած, թե՝ Հովհաննես Թումանյանը պ. նախագահին այսպիսի բան է ասել։

Եթե այդ վկայությունը կարևոր էր Վարչության համար, ինչու նա չդիմեց ինձ և ինձանից չուզեց լսել իմ խոսքերը, այն խոսքերը, որ յուր պաշտոնական արձանադրությունների մեջ բերելու էր ընդհանուր ժողովը։ Ոչ ապաքեն Վարչության հարգելի անդամները ճանաչում էին ինձ, մենք միշտ հանդիպում էինք և ես հաճախ լինում էի ընկերության գրասենյակում։

Արդ՝ կրկնում եմ, որովհետև ընդհանուր ժողովում չկարողացա այդ մասին խոսել, այժմ հայտնելով իմ զարմանքը այդպիսի արձանագրության համար, խնդրում եմ հարգելի Վարչությանդ՝ ի նկատի առնել իմ այս գրությունը, մի տնօրինություն անել հիշյալ արձանագրության վերաբերությամբ և հայտնել ինձ3։

Հարգանքով՝
Հովհաննես Թումանյան

1897 թ. ապրիլի 7, Թիֆլիս

105. ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

1897, մայիսի 30, Թիֆլիս

Սիրելի Արամ,

Մի քանի ժամանակ առաջ քեզ ու Սեդրակին մի նամակ էի գրել, որ միջնորդեիք Մարդասիր<ական> ընկ<երության> խորհրդի մեջ հաջողեցնելու Կարապետ Գալֆայանի խնդիրը1։ Ձեզանից պատասխան չստացա, իսկ նա