Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/194

Այս էջը հաստատված է

Փարիզից գրում է, որ խորհուրդը մերժել է նրա խնդիրը, առարկելով, թե իրավունք չունի յուր գործունեությունը Ռուսաստանի սահմաններից դուրս տարածելու2: Բուդա բելա[1] ասում էր լուսահոգի Նասր-Էդդին խոջան։

Ինչպես նախորդ նամակում էլ գրել եմ, Աղայանցը յուր երկու տարվան թոշակը առաջուց խնդրել է տեր Եղիշեից, որ նա հետո ստանա։ Այս մոտ ժամանակներս հարիֆը[2] շատ նեղություններ քաշեց, և Թիֆլիսում դարձյալ չկարողացավ Փոխառություն անել։ Միջնորդն էլ ես էի. ում որ գիմում էի՝ մի կերպ քաղաքավարի գլխներիցն ռադ անելուց հետո ինձ էլ խրատում էին չգիտեմ, թե նախատում, թե՝ տեսնու՞մ ես, որ քեզ ասում եմ… «Օջախին» առաջարկում եմ գտնելու այս բազմախորհուրդ բառերի միտքը։ Պետք է ասել, որ առհասարակ գարնան հետ դրություններս վատացան։ Նրա պասն էլ է վերջացել, իմն էլ։ Ես էլ իմ թոշակի կիսամյակն եմ կապել մեկին։ Հիմա հերթը հասնում է Շիրվանի թոշակին, այդ էլ մի բան կանենք3։

Սիսակն երբոր այստեղ էր՝ մի բան ասաց, թե մեզ համար մի ինչ-որ գումար կա-կստանանք։ Չգիտեմ հանաք արավ, թե լուրջ ասաց, բայց մենք շատ լուրջ ընդունեցինք և անհամբեր սպասում ենք։ Աղայանցր շուտ-շուտ հարցնում է, թե Սիսակիցն ի՞նչ լուր կա4։ Իհարկե, Սիսակի առողջության մասին չի հարցնում, բայց Շիրվանն սկսել է թերահավատել։ Իսկ ես մի առակ ասեմ։

Մի տերտեր ժողովրդին քարոզ է տալիս, թե ինչ որ ունեք՝ տվեք աղքատներին, աստված էլ ձեզ դրա փոխարեն բյուրապատիկ ավելի կտա։ Անխելքի մեկը տերտերին լսում է, ինչ ունի չունի բաժանում է աղքատներին, ինքը մնում է սոված-նստած։ Խեղճը երկար սպասելուց հետո մի օր էլ փորահարինք է րնկնում։ Պըպըզած՝ լուծելու ժամանակ սկսում է առաջը մատով փորել, և հանկարծ դուրս է գալիս

  1. Այս էլ այսպես։
  2. Խեղճ: