յուր տվածի բյուրապատիկը։ Սրանից հետո մի օր էլ գնում է եկեղեցի։ Տերտերն ասում է՝ օրհնյալ լինիք, ինչ որ ունիք տվեք չքավորներին, աստված էլ ձեզ բյուրապատիկ ավելի կտա։ Մեր ծանոթն այն կողմից կանչում է-հա՛, դրուստ ես ասում, տալիս ա, ամա փորահարինք ա գցում, եդնա յա տալիս։
Sapienti sat[1]. անտեր ամառվան շոգերն էլ ընկել են-փորահարինքի մեծ վտանգ կա…
Այժմ էլ <Սահակ> Գավրիլիչին եմ խնդրում, որ «Օջախի» պատմության պատճենն ուղարկի, թե չուղարկի շատ կփոշմանի5։ Շատ բարև տղերանցը։
106. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Դսեղ-Թիֆիս
Սիրելի Ֆիլիպ,
Գալուս օրից մի քանի օր անց դողով (лихорадка) բռնվեցի ու մինչև օրս սաստիկ տանջվեցի։ Բոլորովին բանից ընկել, թեփ եմ դարձել։ Նոր եմ անկողնից վեր կացել. այս նամակը գրելիս էլ աչքերս շաղվում են, շուտ-շուտ գլուխս պտտվում է։ Մի քիչ կազդուրվեմ, մտադիր եմ լեռները բարձրանալ։ Ես որ նամակ չեմ գրեի տեսնում ես, թե ինչ է եղել պատճառը, իսկ դու չէի՞ր կարող մի երկու տող գրել, թե՞ հասցես չգիտեիր։ Վերջապես, ես կարճ եմ գրում նամակս, դու երկար գրիր, շատ բան գրիր։
Իմ և Օլի կողմից սրտադին բարև եմ ուղարկում մայրիկին ու օր. Մարուս յային, տիկ. Լիզային յուր գերդաստանով, տիկ. Շուշանիկին ու Ստեփան Խրիստաֆորիչին,
- ↑ Հասկացողին այսքան էլ բավական է։