Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/198

Այս էջը հաստատված է

Երվանդը մի մուրհակի ստորագրեց, և ես նրա անունով երկու հարյուր ռուբլի դուրս բերի։ Այդ պարտքը պետք է մարտի սկզբին անպատճառ տամ, ժամանակն արդեն լրանում է, վախենում եմ մինչև այն ժամանակ ընկերությունը չուղարկի5, խնդրում եմ աշխատես, մինչև մի տասն օր այդ գումարն ինձ հասցնես, որ չխայտառակվեմ։ Իհարկե, այդ այն դեպքում, եթե ընկերությունը այս տարի էլ տալու կլինի իր նշանակած գումարր, իսկ եթե ոչ, խնդրում եմ դարձյալ շուտով ինձ տեղեկություն տաս, որ ուրիշ ճար մտածեմ6։ Մեկ ուզեցի պ. Մելիքյանին էլ գրել, մեկ էլ մտածեցի, թե հիմի կասի, ախպեր, էս հայ գրողներին օձիքդ որ ցույց ես տալիս, պրծար։ Ես ինչ գիտեմ, չեմ ճանաչում, վախեցի անախորժ դուրս գա՝։

Աղայանցից անցյալ օրերը նամակ ստացա, էլ ինչ ասեմ, գիտես ինչ կլինի գրած էլի։ Հարցրել էր, թե ճիշտ իրան աքսորո՞ւմ են, թե չէ7։ Այստեղ հարց ու փորձ արի, ասում են այլևս ոչ ոքի չեն աքսորելու։

Կաթողիկոսի մոտ գնացի, 1 ½ ժամ խոսացինք գրականության ու գրողների մասին։ Ասում է՝ գրականություն դադարեր է, խեղճ գրողներ ինչպես գրեն, չգիտեն ապրուստի մասին մտածեն, թե գրվածքին մասին։ Պետք է այդ մասին հոգալ և այլն, և այլն և վերջը՝ ինքն Աղայանցին տարեկան 100 ռ. է խոստացել, գոնե այն էլ չտվեց, չնայելով, որ Աղայանցի մասին ես շատ պատմեցի, ինքն էլ ցավակցություն հայտնեց8։

Սիսակին գնացի շնորհավորեցի իր ամուսնության գիշերը. ի՜նչ այլանդակ էր այն գիշերը, տեր աստված, քյոփօղլին քանի ուզում է բարակել, հաստանում է։ Չիմացա երբ են գալիս, որ կայարանը կողքիս է, եկել էի ճանապարհ դրել։

Բարև տղերանցը։ Հասցես՝ Елизаветннская ул. № 144:

Քո Հովհաննես

<Հ․ Գ․> Մի գրական շրջան ենք կազմել-Ֆիլիպն է, Տ. Հովհաննիսյանն է, ինժ<եներ> Քաջազնունին, բժ. Արծրունին,