Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/199

Այս էջը հաստատված է

փաստ<աբան> Բաբաջանյան, իշխ<անուհի> Թումանյան, բժ. Զարգարյան և խոնարհ ծառադ։

108. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1898> 9 մարտի, <Թիֆլիս>

Ֆիլիպ,

Բանկի պարտքիս մասին էի ուզում քեզ հետ խոսել, որ մի ճար անենք, եթե կարելի է, վեքսիլը հետաձգելու դարձյալ երկու շաբաթով, որովհետև Բաքվից ես նամակ ստացա, թե չեն կարող մինչև մարտի 10-ը ուղարկել, այլ կուշանա մի երկու շաբաթ էլ1։ Այնպես որ, գրությունը շատ տագնապալի դուրս եկավ։ Ինձ նրանք առաջ գրել էին, թե մինչև փետրվարի 10-ը կստանամ, ես մի ամիս էլ ավել նշանակեցի վեքսիլում, այժմ դուրս եկավ այսպես։ Ժամանակը վաղն է. Ատովմյանին2 պովեստկա են ուղարկել։ Ես վաղն էլ կանցնեմ քեզ մոտ՝ առավոտյան։ Ինձ սպասի։

Հովհաննես

109. ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

Մեծարգո պ. Գալստյան,

Խնդրում ենք մեր թոշակները հանձնեք պ. Փ. Վարդազարյանին, որ կմտնի այդտեղ ընկ<երության> գրասենյակը1 կամ ուղարկեք (եթե նրան չեք տեսնիլ) այս հասցեով. Елизаветинская улица, дом № 144:

Հովհաննես Թումանյան

Իմս նույնպես։

Ղ. Աղայան2

1898, մարտի 28, Թիֆլիս

Баку

ЕВБ г. Асатуру Галстяну,

библиотека армянского человек <олюбивого> общесвто.