Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/20

Այս էջը հաստատված է

քո սեփական հայացքներիդ ու եզրակացություններիդ մասին, դրանց հերթն էլ կգա. դրանք մնայուն հարցեր են։ Հուսով եմ, որ հասնելով (ճանապար<հորդական> տպավորություններովդ) քո բնակավայրը, կնկարագրես և քո կացությունը, նորա հետ և քո օրը. գիտես որ այս վերջինս մի մտերիմ ընկերոջ (կամ թե Կիկերոնի հասկացած), բարեկամի սրտին ամենամոտիկ տեղեկությունն է2։ Իմ բանավոր կյանքի մասին թե սկսեմ գրել, չնայած շատ կծիծաղես, բայց շատ կերկարի. իսկ գրավոր կյանքիցս հարկավորություն եմ համարում հաշիվ տալ և խորհուրդ ու քաջալերություն պահանջել, որ բխելու էին մի շատ անկեղծ և սիրելի սրտից։

Մի խումբ երիտասարդների ամենօրյա դրդումներից և թախանձանքներից ստիպված ու տաքացած Բանաստեղծություններիս համար բաժանորդաթերթեր տպագրել տվեցի3։ (Բայց սրանք որտեղ էին, որ դու էիր կրունկս տաքացնում)[1]։ Բաժանորդաթերթերը տուն բերելով՝ փակեցի ամուր, անորոշ ժամանակով։ Տղերքը գլխի ընկնելով, որ ես նպատակ չունիմ շտապելու, մի օր մի վեց հոգի հավաքված եկան տուն թափեցին, թե բաժանորդաթերթերը բեր տեսնենք, ոնց ես տպագրել տվել և այլն։ Ես զիջա, ցույց տվեցի։ Ձեռքիցս առնելով ամեն մեկը մի թերթ առան ու գնացին։ Այսսլիսով, ես ստիպված եմ ակամայից հրատարակել իմ բանաստեղծություններս, եթե կարելի է այսպես ասել։ Այս պարոնները բոլորը Ներսիսյան դպրոցն ավարտած են և մի քանիսն ուսուցիչ, բայց ես ու դուն գիտենք էլի… այսուամենայնիվ այն էլ գիտես, որ ես ինձանից խելոքների հետ եմ ընկնում. ասած ա է, թե քոսոտ էծը պարզ աղբրի ակնիցը կխմի։ Վերջապես սրանք ինձ ասում են, հավատացնում են, որ ես շատ բանջարեղ (հանճարեղ) բանաստեղծ եմ. մի քանի ուրիշ մարդկանց հավատացրել են, բայց ես չեմ հավատում։ Դուն էլ չէիր պակաս ձգել նամակումդ։ Այժմ բաժանորդագրությունը

  1. Ոգևորում։

16