Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/212

Այս էջը հաստատված է

լինելով, որ այդ օգնությունը մեծ կլինի ինձ համար։

Ներողություն եմ խնդրում, որ անծանոթ լինելով՝ Ձեզ դիմում եմ այսպիսի խնդիրքով և մնում եմ խորին հարգանքով՝

Հովհաննես Թումանյան

1898, հոկտեմբերի 16, Թիֆլիս

117. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

Թիֆլիս-Նոր Նախիջևան

<1898, դեկտեմբերի 27, Թիֆլիս>

Իմ սիրելի Ասլան-Ապեր1,
Մինչև այսօր բախտդ կապ էր,
Փողը շուտով պիտի ստանաս,
Հանկարծակի հարստանաս.
Երեք օր էլ կացիր հալա…[1]
Քո կարոտյալ Ասլան-Բալա։

  1. Մինչև գրեն հրամանը,
    Ինչպես ասաց Խրիմյանը2: