Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/220

Այս էջը հաստատված է
123. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆԻՆ
1899, դեկտեմբերի 2, <Թիֆլիս>

Սիրելի Ռուստեմ,

Այն օրը մոռացա քեզ ասել, որ պ. Հակովբից1 ստացա նամակդ և ծրարած 15 ռուբլին։ Իմ անկեղծ շնորհակալությունը քեզ և իմ այն բարեկամներին, որ այսքան ժամանակ իմ հոգսն էլ ձերն էիք շինել։ Հավատացած եմ, որ միշտ ինձ օգնելու են այդ բարեկամներս, քանի որ օգնությունը միայն նյութականով չի լինում, և գրողի կյանքում այնքան մեծ է բարոյական օգնության կարիքը։

Այս մասին այսքան։

Այժմ՝ իմացած եղիր, որ այս երեկո ժամը 7-ին Մարիա Մարկովնայի մոտ նշանակած ենք մեր երեկոն2։ Կգաս։

Ինձանից բարև տիկին Ժոզեֆինային։ Մի քիչ կազդուրվի, որ գանք շնորհավորելու։

Քո Հովհաննես