Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/226

Այս էջը հաստատված է

ամիս ժամանակ են տվել-չի կարողացել գանել, այժմ վաղը Վերջին ժամանակն է նշանակած։ Իշխանուհին խոստացել է, որ ինքը 10 ռ. կտա։ Արդյոք չէ՞ր կարելի ընկերությունից (բարեգործ<ական>) մի բան տալ, մնացածը կամ մի մասը, շորի պատրվակով1, որ խեղճ աղջիկը չենթարկվի արտաքսվելու վտանգին։ Եթե կարելի է այդպիսի բան անել՝ պրիր հենց այսօր, որ վաղը կարող են արձակել։

Հովհաննես

128. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ

<1900, մարտի 30, Թիֆլիս>

Մեծ<արգո> պ. Արասխանյանց,

Երեկվա իմ ասած պարոնը1 այս վերջնական առաջարկությունն է անում։ Խոստանում է վաղն ևեթ վճարել 15000 ռուբլի և այս տարվա բաժանորդագնից գոյացած գումարի Վերաբերությամբ զիջումներ անել։ Իմ կարծիքով այդ գումարն էլ պետք է որ Ձեզ թողնի, այդ, իհարկե, կպարզվի։ Բայց խնդրում եմ, որ Դուք մի վճռական խոսք ասեք։ Նա վաղը հեռանալու է այստեղից։ Խնդրեմ մի նամակով ինձ. տեղեկություն տաք-նախկին Садовая փողոցում այժմ Бебутовская բժ. Քոչարյանի տունը։

Հարգանքով՝
Հովհ. Թումանյան

129. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

<1900>, 24/VI, <Թիֆլիս>

Սիրելի Ֆիլիպ,

Երեկվան այն մի երկու տողը1, երևի լավ չէի գրել, որ դու կարծել էիր, թե ղալմաղալ եմ անում։ Ես միայն ուզեցա