Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/229

Այս էջը հաստատված է

եկել, որ ձիու վրա եմ հանել, և ահա ուղարկում եմ Ձեզ1։ Անցյալ օրը դիվանադպիր վարդապետից նամակ ստացա, գրում էր, թե վեհափառն պատկերն ուզում է2։

Պետք է ասեմ, որ սաստիկ անշուք անցավ Հայրիկը, և ժողովուրդը՝ գյուղացին գրեթե տեղից չշարժվեց։ Որքան ցավալի էր այս երևույթը, սրանից ավելի տխուր տպավորություն էր անում Վեհի՝ իրան սվիտան ըստ ամենայնի։ Զարմանալի է. մեր կյանքում իսկի լուսավոր, մխիթարական բան չկա, բարձր բան չկա։ Արդյոք իմ հոռետեսությունի՞ց է այսպես, բայց ես հոռետես չեմ. իսկապես չկա։

Ֆիլիպից մի ընդարձակ բանաստեղծություն եմ ստացել, պատասխանը գրել եմ, դեռ չեմ ղրկել3։ Ընդունեցեք իմ և կնոջս բարևները, բարև բոլոր երեխաներին։

Խնդրեմ նամակ գրեցեք այս հասցեով-Шулаверы

Միշտ Ձեզ հարգող՝ Հ. Թումանյան

132. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Դսեղ–Թիֆլիս

<1900, օգոստոսի առաջին տասնօրյակ, Դսեղ>
Հասցես՝ Шулаверы

Սիրելի Ֆիլիպ,

Շանթն ու Դերենիկն ինձ մոտ էին։ Մի շաբաթ մնացին և չնայելով, որ աշխատում էի եղած հարմարությունները նրանց տամ, այսուամենայնիվ, գտան որ շատ անհարմարություններ կան, չի կարելի պարապել, և անխուսափելի դարձավ մեր տխուր անջատումը։ Վերկացանք մեր գյուղից մի իրիկուն ճամփա ընկանք, որ գնանք Ղարաքիլիսա նրանց համար սենյակ վարձենք։ Սաստիկ թրջված, տանջված, հոգնած՝ ճամփին վրա հասած հեղեղից ու քամուց զատված՝ հասանք կայարան, մեկ էլ Շանթը թե՝ Հովհաննես, քեզ նամակ ունես։ Տեսնեմ քեզնից-բաց արինք և գտանք քո բանաստեղծությունը1։ Շատ խնդացինք այդ անակնկալ