Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/234

Այս էջը հաստատված է

Արդ, ձախորդ պայմաններն ու զարգացման պակասությունը անկարող են արդեն այս մարդու տիպը փոխել, ինչպես որ մի որևէ ճիճվի՝ բարձրագույն ուսումը դարձնում է ավելի փառավոր մի ճիճու։ Երկու շատ տարբեր արարածներ, իրար համար, գրեթե անհասկանալի պահանջներով ու բաղձանքներով։ Անիրավություն և մի տգետ շփոթություն կլիներ սրանց մեկի պայմանների մեջ դնել մյուսին։ Բայց կյանքի մեջ հաճախ այդպես է պատահում։

Ես համոզված եմ, որ իմ հանգամանքների մեջ մի ուրիշը երջանիկ կզգար իրան և միանգամայն իր կեցությունը կապահովեր. ես այդ կապացուցեմ։ Այնինչ…

Հիմա գիտես բանն ինչումն է։ Դու ասում ես՝ մարդ պետք է փիլիսոփա լինի-այդ եղանք։ Բայց այդ չի նշանակիլ անզգա լինի։ Ընդհակառակը այդ կնշանակի ավելի խոր զգա։ Փիլիսոփա հոգին հո չի կարող ամեն բան արհամարհել և չի էլ կարող գիտակցելով ստորություններ հանձն առնել հաջողելու համար։ Ի՞նչ է մնում։ Ծնում է տառապել այն դրության մեջ, որ ես եմ գտնվում, որի առաջ նվիրված բարեկամն էլ տարակուսած բացականչում է.

«Ուզում եմ մխիթարել, բայց ի՜նչպես…»։

Այս շատ լավ ես ասել։ Որքան էլ քո մտերմական օժանդակություններդ ու բարեսրտությունդ անձրևես-դժվար է։ Անկարելի բան է, այդպիսի միջոցներով գերդաստան չի պահվիր Եվ իմ կյանքր պետք է լինի անվերջ տագնապների մի շարք։ Շատ ժամանակ չի անցել, որ թեթևացա (այսպես ասենք), և այն- հենց թեթևանալու օրից սկսել են նույն ներեղությունները։ Եվ այսօր ես չեմ իմանում՝ ինչպես գամ Թիֆլիս ու նայեմ տանտիրոջ երեսին կամ ինչ ասեմ, ինչպես հոգամ առաջս կանգնած հոգսերը՝ ձմեռվան կարիքներ են, հագնելիք, ուտելիք, հազար ու մի զահրումար։ Իսկ միաժամանակ սպասում են պարտքատերերը, ետևիցս էլ թողնում եմ ուրիշ պարտքատերեր։ Այս ամառվան քաշածներիցս եթե գրեի, շատ պիտի զարմանայիր։ Բայց, այսուամենայնիվ, մնում ենք փիլիսոփա։ Ոչ մի փիլիսոփայություն չի դիմանալ