Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/24

Այս էջը հաստատված է

և մի պոեմա «Անուշ» վերնագրով, Լոռու կյանքից6։ Գրելու այնքան բաներ կան, որ խառնվել են իրար. մանավանդ շտապում եմ, չգիտեմ ինչ գրեմ։ Դարձյալ ինձանից։ Չգիտեմ ինչ է պատահել. համարյա քո գնալուց հետո բոլորը սիրահարական ոտանավորներ եմ գրում։ Ես կարծում եմ, թե այն խորհրդավոր համբույրի հետ դուն ինձ ավանդեցիր քո սիրավառ զգացմունքը։ Աշխատիր այդտեղի քո կյանքի օրագրությունը գրել։ Ժամանակին քեզ կծառայե։ Գրիր, նոր ինչ գրքեր ես ուզում ուղարկեմ։

Բարևիր Ստեփանին և գրիր ձեր օրերի մասին, ո՞նց եք անցկացնում։

Այստեղ շատ տխուր է, Անուշավան ջան, ոչ մի մխիթարության նշան չէ երևում մեր երկնակամարի վրա. մարդիկ իրար ուտում են, կողոպտում են, սպանում են բարոյապես և, ո՜վ ամոթ, իրանց գարշելի բերանն առած՝ ամբողջ օրը ծամում են ազնվությունը և լուսավորությունը։

Ինձ, իրավն ասեմ, խեղդում է այս մթնոլորտը, չկա ընկերական շրջան, չկա գրականության մասին խորհող մարդոց շրջան, որ ղեկավարեին երիտասարդներին, չկա մի անկյուն, որ տիրած չլինի ավազակությունը, անառակ և ցոփ կյանքը, բռնությունը…

Այստեղ անհնար է սիրել. ո՞ւմ սիրես. իսկ առանց սեր կյանք չկա. դուն սիրո ծնունդ և սիրո երգիչ, սիրո երկրպագու ես, դուն հասկանում ես որն է սերը. ես այստեղ սիրել չեմ կարող.—

Ո՜հ, թող սեր<ն> իմ հրափետուր
Դեպի հյուսիս խոյանա,
Ցնծա հոգիս այս տխուր,
Սիրտս առժամ հովանա…

Քո Հ. Թումանյան

20