Ոչ քյահլան մի ձի…
Պակաս օրի հետ
Միմիայն մի գանձ-
Քարի նըման ուժ
Տրվավ ինձ հերըս,
Բայց, ավա՜ղ, էն էլ
Օտար դռներում
Կերան, մաշեցին
Դարդ ու ցավերըս…
Նրստել պատի տակ
Ու միտք եմ անում,
Թե ինչպես մենակ
Ապրեմ աշխարհում։
Ինձ հաջող է թվում։ Գրիր՝ հավանում ես, թե՞ չէ։ Դու մի ժամանակ ինձ ասում էիր, որ Կոլցովից բան թարգմանեմ։ Հանգերն ինչպես զանց են առնված բնագրում, այնպես էլ ես եմ արել։
Նյութերիցդ մեկը ոտանավորել եմ, մյուս անգամ կղրկեմ7։ Լավ կանես, որ նյութ առնես երբեմն մեր կյանքը, այստեղ էլ շատ բան կա։ Լայաղ արա, մի քիչ ներքև արի «Խոնարհվիր և մտիր քո խուցը»8։
Այժմ գանք իմ խաչելությանը։ Պուշկինը իր նամակներից մեկում ասում է. 9«Чорт надоумил меня родиться в России с душою и талантом»[1].
Եվ հեշտ բան չի чорт-ի գործը դրստելը։ Чорт–ն այսպիսի բան չի անիլ, որ Ֆիլիպը մի անգամ Մանթաշովի մոտ գնա ու… դրստի10։ Այժմ չեմ իմանում՝ ի՛նչ ես մտածել. ճշմարիտ, որ դժվար է մի ելք մտածել, բայց բանից դուրս է գալիս, որ դու ջուխո–ջուխտ ես մտածում ու գտնում։ Ես
- ↑ Սատանան գլխի գցեց ինձ ծնվել Ռուսաստանում հոգով և տաղանդով։