Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/25

Այս էջը հաստատված է



Նամա՜կ, շուտ։

-ուհիս բարևում է քեզ, և տանըցիք, ըհը՛ (ասըմ են գրի)։

Հ. Գ. Բարեկամ, այս նամակը պահիր, որ ետ ինձ տաս։ 

9. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս―Կամենեց-Պոդոլսկ
1890 թ., հուլիսի 29-ին, Տփխիս
Սիրելի Անուշավան,

Այս նամակը գրում եմ հատկապես պատասխանելու քո՝ ինձ վրա գրած նամակների այն կետերին, որոնք անպատասխան են մնացած1։ Բայց դեռ մի քանի խոսք։

Ինձ մի՛ ասիր, թե «ահա այսպիսի նամակներ եմ ուզում… ինչպիսին է քո ամսույս 6-ի նամակը…», մի՛ ասիր, որովհետև իմ նամակները իմ գրելու րոպեի տրամադրության նկարագիրներն են. ես չեմ կարող կեղծ նամակ գրել, պահել, ծածկել հուզմունքներս, երբ որ մի սիրտ կա, որ ընդունակ է նրանց մեղմացնելու։ Դուն մի՛ նայիր, թե ինչ տեսակ և ինչու համար էին այդ հուզմունքները։ Ինչի նման կլիներ, եթե ալեկոծված օվկիանոսի ալիքները հախուռն հորձանքով գնան միալար և ներկայացնեն մշտական անվերջ ալեկոծում։ Դորա համար նրանց սպասում է ափին բարեկամը՝ ժայռը, որ այդ մոլեգնության կամ տանջանքի ժամին ցրվում է նրանց ցավերը, մեղմացնում կրքերը և խաղաղություն տալիս… Սիրելի ընկեր, դուն մի՛ նայիր, թե սրտինս ինչ ձևով եմ արտահայտել, ձևին մի՛ նայիր, չէ՛ որ դուն հասկանում ես, որ «Գամ գամ ավելդ ուտեմն» ավելի զորեղ է մինչև անգամ քան «Հոգույս հատոր, սրտիս կտորը», չնայելով երկուսն էլ նույն բանն են ուզում ասել և չնայելով, որ վերջինս ավելի քաղաքավարի և կանոնավոր է. ինչպես կարելի է արտահայտել եղբայրական անբիծ սիրո

21