Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/259

Այս էջը հաստատված է

նամակ եմ ստացել3-գրել եմ, որ այստեղ շատ օրիորդների ու տիկինների հետ զվարճանում եմ, սիրահարություններ եմ անում, իսկ Օլին գրում, որ տխուր է4։ Մի նամակ գրիր իրան-Манглио, дача Голубинской.

Գրիր, թե ես ինչպես եմ այստեղի մենակությունից ու տխրությունից գանգատվում, տեսնենք՝ ինչ է գրում

Իրիկունը երիտասարդներն ու ուսուցիչներր ներկայացրին «Կռթ-կռթ» վոդևիլր բալկոնում, իսկ ժողովուրդը կանգնած էր բաց օդում. ռեժիսորն էլ ես էի5։

Աբասթուման գնալու համար դեռ բան չեմ կարող գրել. ասում են՝ ոչ մի հյուրանոցում նոմեր չկա։ Շուշանը գրում է, որ ոչ մայրիկիցն ու Լիզայից տեղեկություն ունի, ոչ Մարուսյայից։

Ամեն օր վաննա եմ ընդունում՝ սառը, լավ է ազդել։ Ջղայնությունս, գրեթե, անցել է։

Գալֆայանը մոտս էր, որ նամակդ ստացա։ Բարևներ է անում։ Ինչ խենթություն ասես, որ չի անում6… Ինչևէ. ժամանակ չկա երկար գրելու, քո նամակից հո երկար է։ Բարևիր Օսանին, ասա՝ ձեռքդ հո չի կոտրել, ընչի չես մի նամակ գրում։ Ափսոս, կավալեր չունի. թող գա այստեղ, կավալերներ տամ իրան։

Երեխեքն ընչի չեն նամակ գրում. համբուրիր իմ կողմից և ասա, որ գրեն։ Աշխենին ուշք դարձրու, որ արենպակաս չմնա։ Այդտեղ Արփենիկի համար շատ լավ է. նրան կրային ջուր էր հարկավոր հենց։ Արեգը երևի լղարել է ատամից7։ Թող միշտ գնան այգին, երբեմն գյուղից դուրս տարեք։ Մուշեղը թող Աղայանցի Մուշեղի հետ երբեմն հայերեն պարապի։ Բարևիր Աղայանցներին։ Ափսոս, միասին չեղանք-քեֆեր անեինք։

Բարևիր տերտերին, մայրիկին, Թագոյին։ Գրում ես, որ լավ եք ապրում։ Լավ եք անում, աշխատեցեք առողջանալ, մնացածը հեշտ է։ Աշնան համար արդեն մի քանի հարյուր մանեթի տեղն ունեմ։ Նամակ եմ ստացել8։ Երեխաներին առավոտները միշտ կաթը, ձու, մածուն տուր։ Քո