Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/260

Այս էջը հաստատված է

մասին չես գրում, թե ինչպես ես, քեզ ինչպես է ազդել ամառանոցը։ Ես շատ եմ զարմանում, որ կին չես կարողանում գտնել. մի քիչ եթե ավել տայիր, մինչև հիմա անպատճառ մի աղջիկ կամ մի կին կլինեիր գտած, մանավանդ, այդտեղ՝ մի ռուս աղջիկ վարձեիր երկու ամիս ժամանակով։

Ախալցխայից երեկ հրավեր եմ ստացել։ Բայց հազիվ թե գնամ։ Անցյալ օրերը մեծ կարկուտ եկավ այնտեղ։ Գիշերն երազում քեզ տեսա, միայն միտս չի, թե ինչպես կամ ինչ էինք անում։

Դու միշտ սպասում ես՝ ես գրեմ, որ պատասխանես-երեքին մի անգամ։ Զարմանալի բան է. կարծես թե հարկադրված ես գրում։ Շուտ-շուտ նամակ գրիր, թե չէ որ եկա պատիժդ խիստ կլինի, թեև դեռ չեմ որոշել։ Գոնե շաբաթը 2-3 նամակ։

Հա՛, չմոռանաս, որ որքան կարող ես լողացրու երեխանցը (կին վարձիր) և դու, իհարկե, թե կարող ես, սառը ջրում։ Այդ ջուրը լավ ջուր է։

Համբուրում եմ՝
քո Հովհաննես

<Հ. Գ.> մեր տանտերը՝ Луxaвa է, թե՞ Глуxaвa:

147. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ախալցխա-Բելի Կլյուչ

1901, հուլիսի 17, Ախալցխա

Օլյա ջան,

Իրիկունը Ուրավելում ստացա բարկությունդ1։ Շատ զարմանալի է. ես երկու անգամ քեզանից ավել եմ գրել, այսուամենայնիվ, դու ես ինձ վրա նեղանում, փոխանակ ես քեզ վրա… Ախար հենց այս երկու օրս քեզ նամակ եմ գրել2, երևի նամակդ ուղարկելու մյուս օրը կստանայիր։

Այսօր տղերքը՝ ուսանողներ ու գիմնազիստներ, եկան առավոտը ժամը 5-ին, զարթեցրին ու պառավ-պառավ քարշ