Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/262

Այս էջը հաստատված է



148. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել-Բելի Կյուչ
<1901>, hուլիսի 18, <Ուրավել>

Օլյա ջան,

Գիշերվա ժամի 11 ½ է։ Մոտս մարդիկ էին եկել ծանոթանալու, նոր գնացին։ Մի հյուր գիմնազիստ էլ ունեմ, Եր. Լալայանի աներորդին, նա էլ արդեն պառկեց, բայց իմ քունը դեռ չի տանում։

Երեկ Ախալցխայից քեզ նամակ գրելուց հետո գնացինք մի այգի1, ճաշն այնտեղ արինք։ Այգիները բոլորովին փչացել են կարկուտից. կարկուտի թափած, հոտած խնձորով լիքն են ծառերի տակերը։ Տների լուսամուտների ապակիները բոլորր ջարդված են։ Բտյց ավելի ջարդված եմ ես։ Երեկվա գնալ-գալը, սար ու ձորերով ձի քշելր բոլորիս հիվանդացրեց, մանավանդ ես էլ տաք բաղնիս էի արել՝ ճամփին մրսեցի։ Այսօր ճաշին հրավիրված էի Պետրոսյանների՝ քո ընկերուհու տունը2. խեղճը ինքը հիվանդ է-պլ7րիտ ունի՝ Նվարդի հիվանդությունից։

Անցյալ գիշեր շատ վատ երազ տեսա, շատ անհանգիստ եղա։

Նամակիս հետ ուղարկում եմ իմ դաչի լուսանկարը՝ ես էլ աոաջին նստած3։ Համեմատիր քո ամառանոցի հետ…

Այսօր Ախալքալաքից (Գանձայից) նամակ եմ ստացել` հրավիրում են այնտեղ4. չեմ ուզում գնալ, բայց իրիկունս մոտս ախալքալաքցի մարդիկ կային, ուզում են տանել, ով գիտի, գուցե գնամ, շատ է ալարս գալիս։

Շատ քիչ եմ պարապում, գրեթե չեմ պարապում, ժամանակ չունեմ, հանգիստ չեն տալիս։ Առաջին օրերը միայն բավական կարղացի, այն է։

Դժվար թե գնամ Աբասթուման5. հյուրանոցները բոլորը այնպես են բռնած, որ ոչ մի տեղ չկա. մեծ հյուրանոցի տերը ինձ հետ մոտիկ ծանոթացավ, ասում է օրական 10 ռուբլիանոց նոմերներն են մնում, բայց, ասում է, քեզ մի բանով