Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/267

Այս էջը հաստատված է

քո մուսաները ման են գալիս և այլն, և այլն, և դաչնիկները դուրս էին թափում թամաշա անելու «խելառին»։ Շատ շուտով ծանոթացան, ծանոթներս շատացան և վաղուց արդեն մոռացել եմ այն մի քանի օրվան մենակությունս։ Բանից դուրս եկավ, որ այնքան էլ անհայտ մարդ չեմ, որքան կարծում է իմ կինը։ Այստեղ շատերը կան, որ ոտանավորներիցս, մինչև անգամ, անգիր գիտեն, և ինչ հիմար ոտանավորներ. շատ հարգի է «Եթե կաս աստվածը»։

Ավանդություններ ես հարցնում1։ Մի երկուսը գտել եմ։ Ինձ շատ են դյուր գալիս։ Մեկը մինչև անգամ գրել եմ2։ Մոտիկ մի թուրքի գյուղում ասին՝ աշուղ կա։ Բերել տվի, խոսեցրի, շատ բան չէր իմանում, միայն իմացածների մեջ նշանավորը Սայաթ-Նովայի թուրքերեն մի երգն էր, որ ահա ղրկում եմ քեզ։

Ղադըր մավլամ, բու ղըր սանա դիլագըմ,
Ավալքի գյունումնան բիր գյունում օլա.
Բաբամըն ղավլաթի դոնա բաշըմա,
Ինջիդան դուզուլու բիր տոնում օլա։

Սաքսան բին աթղըմ աթլանա դուշա,
Սաքսան բին օքուզրմ չավրուլա շիշա,
Ագրի դաղ քիմի փիլավըմ բիշա,
Ախան Արաղ Թաքի սել յաղըմ օլա։
Ագյար քի սորասըզ երըմ դըր Հեյրաթ,
Բաբամ դըր Հիդայաթ, անամ դըր-Հյումմաթ,
Էլըմ զագըդոլաննի, օզ ադըմ Սայաթ,
Սադաղա երըշան բիր ունում օլա3։

Օրևի աշուղներն արդեն ուսումնասիրել ես. կարծիքդ գրիր։ Մին մտածեցի մի ճանապարհորդություն անեմ գյուղերի վրա՝ լեգենդներ ու նյութեր հավաքելու և դրա հետ միասին աշուղների ու աշուղության մասին տեղեկություններ հավաքելու, մեկ էլ ասեցի, լավ կլինի առայժմ մի