Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/270

Այս էջը հաստատված է

տանտիրոջ կնկա ամեն մի հիմարությունը, դուք ձեր քեֆն արեք-երեխեքը թող այգում ճլորթի ընկնեն։ Գրում ես, թե Արեգը լղարել է, էլ չես գրում, թե ինչի. ատա՞մն է հանում, թե՞ հիվանդ է2

Անցյալները՝ ամսի 23-ին, ինձ մոտ եկան Աբասթումանից Մարուսյայի տագրը, Լիզան ու Կատյան. 3-4 օր մնացին ու գնացին։ Ուզեցին հետները տանել՝ չգնացի։ Մայրիկն ու Մարուսյան ասել էին, թե անպատճառ բերեք։ Ֆիլիպից ու Շուշանից նոր նամակ եմ ստացել։ Իշխանուհուն մի երկու օր նամակս ուշացրի, անցյալ օրը նամակով հարցնում է, թե խո հիվանդ չեմ։ Մինչև այժմ մոտս մի գիմնազիստ տղա կար հյուր (2-3 շաբաթ), այսօր նրանց տնեցիք եկան։ Դու այդտեղ սպասում ես ինձ, իսկ ես պատրաստվում եմ ճանապարհորդելու։ Այս մի քանի օրը կգնամ Աբասթուման. մի երկու օր այնտեղ մնալուց հետո՝ կվերադառնամ դեպի Ախալքալաք ճանապարհորդելու, այնտեղից՝ Ալեքսանդրապոլ, գուցե՝ Անի և ապա՝ Թիֆլիս։ Դու նամակ գրիր առայժմ Ախալցխա՝ մինչև նոր հասցե կգրեմ։ Բաքվից փող կստանաս՝ 40 ռ. մի տեղից էլ ինձ փող էին ղրկելու, գրել եմ, որ 50 ռ. քեզ ուղարկեն։ Ինչպես երևում է իմ բոլոր նամակները չես ստանում, քո պատասխաններից այդպես է երևում։

Այսօր հրավիրված էի Գեղամյանների մոտ սուրճի (բաքվեցի քահանայի ընտանիքը), ճամփին տվին քո նամակը։ Տես, ինչ շուտ եմ պատասխանում, բայց շտապում եմ, մոտս մարդիկ են գալու։

Աշխենից ու Նվարդից շատ գոհ եմ, որ նամակ են դրել, նրանց պատասխանը կգրեմ3։ Թող էլի գրեն, բայց Մուշեղին չգիտեմ՝ ինչ ասեմ։ Ինձ թվում է՝ ավելի դու ես մեղավոր։

Օգոստոսի 15-ին Կիսլովոդսկից այստեղ են գալիս Պռոշյանները։ Ես այստեղ չեմ լինիլ։

Այստեղից ընդհատել էին հյուրերս։ Այժմ գիշերվա ժամը 11-ն է. տղերքը բացօթյա ներկայացում էին սարքել, այնտեղից եմ եկել և մենակ գրում եմ։ Մոտիկ դաչի դռանը