Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/275

Այս էջը հաստատված է

են նույնը, ինչ որ այսօր, նույնը և մյուս օրը, ամիսներ հետո, թեկուզ տարիներ հետո-և ահա հեռվից էլ ես դարձյալ լսում եմ քո մշտական ես ինչ անեմն ու չեմ իմանում… եսիմ և զանազան տարակուսանքներ ու անորոշ հառաչանքներ։ Եվ ահա հեռվից ինձ դարձյալ հոգս է դառնում քո մոր ու տերտերի ցանկությունը, որ նրանք ուզում են գնալ Շուլավեր, երեխաներից երեքին տանել օգոստոսի 8-ին Բելի Կլյուչից Շուլավեր…

Ես շատ կարճ կպատասխանեմ։ Մյուս նամակումդ անպատճառ պետք է գրված լինի, որ երեխաները չեն գնացել Շուլավեր։ Այդ մասին ես առաջուց էլ գրել եմ թե՛ քեզ, թե՛ տերտերին, բայց դուք ուզում եք, որ ձեզ3

156. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման—Վիձիսի

<1901>, 10 օգոստոսի, Աբասթուման

Թանկագին Մարիա Մարկովնա,

Ամսույս 7–ին ուրախ և առողջ դուրս եկա Ուրավելից։ Այժմ Աբասթուման՝ Վարդազարյանների մոտ եմ, կմնամ մինչև 12-ը կամ 13-ն ու կերթամ դեպի Ախալքալաք, թեև սրանք ուզում են ավելի պահել։ Այստեղ մայրիկն է, Լիզան ու Մարուսյան. նրանք էլ շատ լավ են, բայց բոլորն ինձ տեսնելիս զարմանում են, թե որքան եմ փոխվել։ Ախալքաղաքում արդեն ինձ սպասում են մի խումբ մարդիկ, որ ինձ ուղեկցեն իրանց գավառում։ Ուրավելում վերջին օրերը շատ ուրախ անցկացրինք. չէին թողնում դուրս գամ և շատ ուրախ աղմուկներով ճանապարհ դրին։ Սաստիկ սիրեցի Ուրավելի ջուրը, ինձ շատ եկավ, և առհասարակ հրաշքներ է գործում, թեև ասում են այժմ ուժը պակասել է։ Երանի այնպիսի հարմարություններ լինեին, որ Դուք մի տարի կարողանայիք Ուրավել գալ ամառանոց։