Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/279

Այս էջը հաստատված է

վառարան շինի, պաստառը փոխի, հատակը շինեն, որ արանքներ չլինեն, և ինչ որ կտեսնես՝ հարկավոր է։

Բարևիր Օսանին, Աղայաններին և Փիրադյաններին։ Այստեղից բարևում են քեզ. ամեն օր մի քանի անգամ խմում են կենացդ։ Համբուրում եմ քեզ և երեխաներին։ Գրիր Ղարաքիլիսա։

Քո Հովհաննես

<Հ. Գ.> Նամակս հենց վերջացրի, ուզեցի փակել, մի գյուղից մարդիկ եկան հրավիրելու իրանց գյուղը. չկարողացա ոչ մի կերպ մերժել. վաղը գնալու ենք4։

158. ԽՈՐԵՆ ԽՐԻՄՅԱՆԻՆ

Ալեքսանդրապոլ—Ղազարապատ–Էջմիածին

<1901, օգոստոսի 28, 29, Ալեքսանդրապոլ>

Մեծարգո պարոն Խորեն,

Ախալցխացի իմ բարեկամ Հովհաննես Նալբանդյանը՝ մի շատ եռանդուն ուսումնասեր մարդ՝ իմանալով, որ Վեհափառ Հայրիկը բարեհաճ է դեպի բանաստեղծները, նրանց թվում և դեպի ինձ, սաստիկ թախանձեց իր մի որդու համար միջնորդելու հայրիկին, որ իր թեի տակն առնի։ Արդ, զիջանելով բարեկամիս թախանձանքին, խնդրում եմ Ձեզ՝ ներկայացնել մեր Վեհափառ Հայրիկին իմ խոնարհ խնդիրը՝ ընդունելու ճեմարան սրա որդի Պարույրին, որին պատրաստել է ճեմարանի աշակերտներից մեկը։ Այս խնդիրնանելու վստահություն ունեցա ես, լավ ճանաչելով հիշյալ պարոնին, որ միանգամայն արժանի է այսպիսի ուշադրության թե՛ որպես անհատ, թե՛ որպես հասարակական մարդ, որին լավ է ճանաչում և հայր Գալուստ Տեր-Մկրտչյանը։ Եվ որովհետև մեր թերթերը հավատացնում են, թե Էջմիածնում ամեն բան կաշառքով է լինում, ես էլ Հայրիկին կաշառք մի ոտանավոր եմ ուղարկում։