Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/289

Այս էջը հաստատված է

1 9 0 2

164. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

1902, <հունվարի 1>, Թիֆլիս

Ֆիլիպ,

1․ Քեֆս լավ չի, հիվանդ եմ։
2․ Ստացա «Վտակը»։
3․ Իշխանուհու ղրկաձ կուպլետները։
4․ Ուր որ գնաս իմ կողմից էլ շնորհավորիր։

Հովհաննես

165. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

<1902, փետրվարի 7, Թիֆլիս>

Թանկագին Մարիա Մարկովնա,

Ստացա Ձեր փոքրիկ նամակը մեծ բավականությամբ1։ Հապա եթե իմանաք՝ ես ինչքան եմ կարոտել։ Հիմա ես զգում եմ, որ այս սանդուղքները ինձ վնասում են. եթե սրանք չլինեին, գոնե մի անգամ Ձեզ տեսած կլինեի։ Ինձ այժմ թվում է, թե Ռուստեմն ինձ դիտմամբ է արգելել դուրս գալը, որ պարապեմ, և ճշմարիտ, որ պարապում եմ։ Իսկ Դուք ի՞նչ եք անում։ Կարդացիք, որ հայերեն կուբիկներ են դուրս եկել2։

Այժմ կարգի եմ դնում ոտանավորներս. հին հաշիվներս՝ մաքրում եմ. նո՜ր երգեր… նո՜ր զգացմունքներ, նոր հայացքներ3։

Փոխվեցի՜նք։