Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/29

Այս էջը հաստատված է

Բայց մինչև այսօր չկարողացա բոլորը կարդալ. մին վերջացնում եմ, եդ դառնում լուսանցքները կարդում, էլ եդ դես ու դեն շուռ եմ տալիս, մի թազա բան գտնում։ Դուն գրում ես, թե «քու փակագծերն ինձ էրեցին». ամա քու էս լուսանցքների ուսհենց <՞> և «Հ. գ.» ինձ գժվացրին, մին էն սրտին եկա, ասի ետ ղարգեմ, ասեմ՝ արտագրի թազա ղարգի, մին էլ ասի՝ թող, հմի էս մի հետը ինչ…

Ցավն էդ չի. էդ մինը մթամ զոռով պրծա, շունչ քաշեցի, ծրարը բաց արի, որ մեջը դնեմ, տո տենամ, այ քեզ խաթա, մինն էլ միջին կա. էս էլ հանեցի, ամա քեզ դրուստն ասեմ, աչքերս ընհենց շաղված են, որ էլ ուրիշ բան չկարացի ջոկեմ, տակին կարդացի «Կուրթան»։ Տե՜ր քեզ մեղա, այտա ահըմ Կուրթանն ըստեղ ի՞նչ բան ունի, նրանից մի քիչ վերև մտիկ անեմ, տենամ խոշոր տառերով գրած ա Ուզունլար. ասի հրես որտեղ որ ա մեր գեղն էլ կգտնեմ, հալբաթ էս նոր տեսակի քարտեզ ա. ման եկա զատ չի գտա. խելքս Աստոծ էն ղդար կտրեց, որ վեր կալա ծրարի երեսի փեչատին մտիկ տվի, ասի տենամ էս որտեղից ա եկել. ընդեղ էլ կարդում եմ «Մեջըբոլ…

Մախլաս, էս սատանի առակը կենա, կարդացի հա՛… դուն էլ խու (այսինքն խու) զահլա տարար էն ղդար գրեցիր, թե իմ ճանապարհորդությունների հինգերորդ նամակն ստացա՞ր, թե չէ. բա խելքդ ինչ ա կտրըմ, որ էն ղդար ու դուփ[1] ունեմ, որ կարըմ եմ էն սաղ թարախեն կարդալ, կարալ չեմ էն գլխեն եմաճըմը[2] թև արած չոբնաշան պես պպըզացրած մի «Ե»-ը ջոկել. դե էն ա որ չէի ստացել, կուզեի էլի. ես խու քեզ պես չեմ… նամակն ստանալու պես վրեն գրում եմ, թե երբ ստացա, №-ը դնում եմ, շտեմպելս էլ խփում ու պահում։ Ահա իմ քեզ վրա գրած նամակների ցլանգնին[3] մեկել օրը հավաքեցի սկվերի մոտ, հալբաթ քամին էր բերել2:

  1. Շնորհք։
  2. Ձորակ, այստեղ՝ դեն ընկած տեղ։
  3. Կտորներ։