Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/293

Այս էջը հաստատված է

Օր. Մելիք-Հայկազյանից նամակ ունիմ՝ Կարլսբադից, շատ ուրախ են, ինչպես գրում է6։ Ֆիլիպը, եթե չի գնացել, երևի շուտով կերթա Աբասթուման։

Կարծեմ Աննա Մարկովնան էլ այդտեղ է. խնդրեմ ինձանից բարևեցեք նրան։

Կնոջս և իմ կողմից շատ բարևներ Ձեզ և երեխաներին։

Միշտ Ձեր
Հ. Թումանյան

Белый Ключ

Հասցես էլ այսքանն է։

169. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Բելի Կլյուչ-Թիֆլիս

<1902>, 29/VII, Белый Ключ

Սիրելի Ֆիլիպ,

Երբեմն, երբ պառկում եմ անկողնիս վրա կամ մի որևէ ծառի տակ ու մտածում, ասում եմ երբեմն այն էլ եմ մտածում, թե արդյոք այժմ ի՞նչ է մտածում Ֆիլիպը՝ սեղանի վրա պառկած1։ Խոստովանեմ, ես շատ եմ սիրում քո փիլիսոփայությունները, ավելի բանաստեղծական են լինում և բովանդակալի, իսկ բանաստեղծություններդ ընդհակառակը ավելի պրոզա և ջրալի։ Այս վերջինը կարող էի թողնել, չասել, բայց ասեցի էլի։ Գիտես, ես էլ հետզհետե փիլիսոփայությունն եմ սիրում և բանաստեղծության մեջ էլ այն, որ ոչ արտասուք ունի, ոչ հուզմունք, այլ մի վեհափառ խաղաղություն, մի ոլիմպիական, վսեմ, արհամարհոտ թռիչք դեպի լավագույն աշխարհները և ավելի ջինջ ու մաքուր մթնոլորտները։

Զարմանք. Հայնեն ասում է՝ բանաստեղծի սիրտը աշխարհի կենտրոնն է։ Վա՜յ մեր աշխարհի բանաստեղծին ու նրա սրտին, և, հիրավի, իմ սրտի վրա չափազանց սաստիկ