Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/309

Այս էջը հաստատված է

178. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Բորժոմ-Թիֆլիս

<1902>, սեպտեմբերի 10, Բորժոմ

Հենց այս րոպեիս եմ վերադարձել (10/IX, երեկ<ոյան> ժամը 8)։ Գնացել էի Բակուրիանից 20 վերստ վերև՝ Ցխրա-Ծղարոյի գագաթը, այնտեղից դիտելու արևի ծագումը։ Մշուշի պատճառով անհաջող անցավ։ Դրա մասին հետո պատրաստվում եմ ընթրելու։

Առավոտը դնում եմ Աբասթուման։ Ես լավ եմ։ Նամակ գրիր որ գնալուն պես ստանամ։ Սաստիկ ցրտեր են։ Այսօր ձյունի տակ էինք Ցխրա-Ծղարոյի գլխին։

179. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթումա-Թիֆլիս

<1902, սեպտեմբերի 15, Աբասթուման>

Սիրելի Օլյա,

Բորժոմից ուղարկած պոստ-կարտերն, անշուշտ, ստացած կլինես և գիտես, որ գնացի Բակուրիան, այնտեղից էլ բարձրացա Ցխբա-Ծղարո կոչված սարի գագաթը՝ արևի ծագումը այնտեղից տեսնելու։ Այդ մի շատ նշանավոր կետ է, և հեռու տեղերից գալիս են այնտեղից արևի ծագումը տեսնելու։ Ինձ հետ Բակուրիանից ընկերացավ Ռուսաստանից եկած մի ռուս ճանապարհորդ, ինչ-որ մի բարձր աստիճանավոր, նախագահ չգիտեմ ընչի, ընկերացանք, մոտիկ ծանոթացանք, բավական չարչարանք ու ծախս քաշեցինք, մինչև բարձրացանք։ Լեռան լանջում օթևան կա գիշերելու։ Գիշերը մնացինք այնտեղ, գիշերվա ժամը 2-ին վեր կացանք, 3-ից հետո ճանապարհ ընկանք դեպի գագաթը։ Մինչև վերջին գագաթը մի քանի բարձրություններ կան։ Երկրորդ բարձրության վրա հանկարծ սիրտս նեղացավ, սկսեց ուշքս գնալ, նստեցինք, հանգստացանք, անցավ։ Ժամի 4 ½-ին սկսեց