Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/31

Այս էջը հաստատված է

Արդեն «Հրավեր մարտին որոտաց»7 և ես զինվոր եմ կանչած առաջներիս ամսում, տեսնենք բանը ոնց ա գնում։ Ձեր տանըցիք արդեն եկել են. հմի քեզ չեմ ասում, թե կերթանք տեսություն, երբ որ կերթանք, կերթանք։

Թագաժառանգս սաստիկ հիվանդ է. անհուսալի է. գուցե ձնձին քացի տա[1]. և այդ միմիայն իմ… զոքանչի շնորհիվ։

Տիկինս բարևում և ներում է քեզ «վասն բազում յանցանաց Ձերոց»8։

Այսօր տեր Ներսեսի ընկեր տեր Բաղդասար Ղամազյանցը վախճանվեցավ. տեր Ներսեսիցն էլ գիտեմ ոչ ինչ ասեմ. կոնսիստորից խու դուրս արին իրան խելքիցը. անցյալ օրերն էլ մի նամակ եմ ստանում Մանգլիսից. թե ինչպես խայտառակվել է այնտեղ. էս մարդը իրան հալովը չի կենում9։

Ես ողջ եմ ըստ ամենայնի և հաղագս ամենեցուն։ Բոլորովին փչացել և սատկում եմ իմ մոլություններով, միևնույն ժամանակ հեռու եմ քո խորհուրդներից…

Ինչ որ իսա…

Քո Հովհաննես Թումանյան

Ստեփանի նամակի հետ մի ոտանավոր ուղարկեցի, կարծեմ թախծալի է, չէ՞…10

4. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
Թիֆլիս — Մոսկվա
<1890, սեպտեմբերի 18, 19, Թիֆլիս>
Մեծարգո պ. Բարխուդարյան,

Նամակիս հետ ուղարկում եմ հիսուն ռուբլի փող՝ գրքերիս տպագրության վրա գործադրելու համար, խնդրելով

  1. Մեռնի։