Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/311

Այս էջը հաստատված է

ցույց աված ու հանձնարարած մարդու հետ։ Կգրեմ ինչ որ կլինի։

Շուտով նամակ դրիր. Абастуман, Ованесу Туманяну.

Գրիր երեխաների մասին, տունը վերջացրի՞ն, թե՞ չէ, մայրդ ե՞րբ է գալու։

Գրել եմ Արսենին, որ քեզ 50 ռ. փող տա. եթե բերի՝ ամենից առաջ ատամնաբույժին վճարիր։ Եթե մի որևէ արտակարգ բան կպատահի՝ հայտնիր Ֆիլիպին կամ իշխանուհուն։ Բարևիր տերտերին, Թագոյին, Արամին։

Համբուրում եմ քեզ և երեխաներին։

Երեխաների պարապելու համար ինչ որ ասացի՝ չմոռանաս։

Քո Հովհաննես

<Հ.Գ.> Նոր քաշվեցինք. իմ քաշը 4П<уд> 7ф<унт>:

180. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման—Թիֆլիս

<1902>, 15/IX, Աբասթուման

Սիրելի Ֆիլիպ,

Գիտես, որ Աբասթուման եմ։

Ճանապարհին շեղվեցի դեպի Բակուրիան ու բարձրացա Ցխրա-Ծղարոյի գագաթը՝ այնտեղից արևի ծագումը տեսնելու։ Այս մասին կգրեմ մյուս նամակում։ Տանըցիք այստեղ ինձ սպասելիս են եղել ամեն օր, և հենց այն իրիկունն էլ, երբ թրջված ու մրսած ապարատս ձեռքիս ներս մտա և, ինչ ասել կուզի… ուրախ օրեր ենք անց կացնում։ Բոլորը շատ լավ են, իսկ Մարուսյան երբեք այսպես առողջ չի՝ եղած։ Շուշանն էլ շատ լավ է, բայց երբեմն բանաստեղծորեն թախծում է, և այն ժամանակ փիլիսոփայություն ենք անում քնքուշ բաների մասին ու խանդով հառաչում, որսով պրծնենք ու ծիծաղենք։ Իրիկունները գրական երեկոներ