Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/316

Այս էջը հաստատված է

բայց իրենը շատ էր փափուկ, մայրիկինը վերցրի, մի խոսքով, էլ օդեկոլոն, էլ սապոններ և այլն։

Պատմած չլինի, թե ինչպես բժշկի նամակով եկանք իմ ներկա տանտիրոջ մոտ, ինչպես ինքը խոսեց ամեն բան պայման կապեց, թե ինչ տան առավոտը, նախաճաշին, ճաշին, իրիկունը, խնդրեց, որ լավ մտիկ տան։

Այսպես։

Իսկ ես ո՞ւմ պատկերն եմ հետս ման ածում, նրա, որ ոչ թե վերմակ չի տալ, եթե ձյունի մեջ էլ լինեմ կանգնած այլ չի էլ բարեհաճում նամակ գրելու։ Երևի կարծում է աշխարհքը կքանդվի կամ կինս մարդաթող կլինի։ Այսպես էլ իրեն ասա, եթե տեսնես։ գրիր, եղե՞լ ես նրանց մոտ, թե՞ չէ4։

Այժմ, ինչպես գիտես, տեղավորված եմ Тячкин-ի մոտ, որ այստեղի հանքային ջրերի կոմիսարն է։ Մի համեստ, բարի մարդ է. ինքն էլ ինձ նման нахлебник[1] է կնոջ մոտ, որ մի շատ աչքաբաց ու խելոք կին է և երկուսիս էլ լավ է պահում։ Սրանց մի աղջիկն այդտեղ Ս. Նունեի զավեդենիի [2] 6-րդ դասատանն է։ Սենյակս շատ սիրուն է և տաք, անտառի մեջ, պարկի ու ռոտոնդի վրա, վաննաների շինությունից շատ մոտիկ։ Չափազանց հարգանքով ու սիրալիր են հետս, ամեն բան իր տեղը, իր ժամ տնակին, մաքուր և տնավարի։

Արդեն ծանոթներ ունեմ, բայց չեմ ուզում դեռ գնալ-գալ, այնինչ մյուս կողմից՝ նորերն ուզում են ծանոթանալ, սրանք արդեն շատախոս մարդիկ են, և ես խուսափում եմ շարունակ։ Մանրամասն ու երկար գրիր։ Լալայանին այստեղից կուղարկեմ5։ Արսենին6 այստեղից եմ գրել, ստանաս թե չէ, գրիր։ Տան մասին, ինչ որ կանես. մի խոսքով ամեն բան։ Բարևներ։

Համբուրում եմ քեզ՝
Քո Հովհաննես
  1. Գիշերօթիկ, ճաշվոր։
  2. Հաստատություն։