Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/319

Այս էջը հաստատված է

մեկը. «Иван Фадеевич, пожалуйте на обед» կամ «на завтрак[1] և այլն։

Սենյակը հրաշալի է. լուսավոր, արևի դեմ, անտառի (մեջ, ռոտոնդայի վրա, վաննաներից էլ մոտիկ։ Երկու էլ լավ երեխաներ ունեն։ Շորերս շատ մաքուր լվանում են ու ամեն բան շատ կանոնավոր։ Սրանց սալդաթ[2] ծառան գլխովս պտույտ է գալիս։ Առհասարակ սալդաթները չեն իմանում ինչպես ծառայեն. վաննա գնալուս էլ այնտեղ, ինչ ասես որ չեն անում։

Երկու ծանոթ ընտանիք կա. մեկը բաքվեցի Թումանյանների (Գրիշան չի), որ դեռ չեմ գնացել, մյուսը նույնպես բաքվեցի, ադվոկատ Շխյանը, որի կինը Մադաթյանն է, իմ նախկին աշակերտուհու քույրը, մի շատ ազնիվ կին։ Միշտ խնդրում են լինեմ իրենց մոտ, բայց մի անգամ եմ եղել։

Շարունակ ման եմ գալիս. սքանչելի օրեր են։ Նոր նամակ ստացա Շուշանից, Մարուսյայից2, Ֆիլիպից3 և Շանթից4։ Մի լավ նորություն ասեմ, բայց դեռ գաղտնիք մնա, ինչպես նամակից երևում է, Շանթը նշանվել է… օր. Մելիք-Հայկազյանի վրա5։ Դեռ ոչ ոքի չասես, հաստատ չգիտեմ։ Եթե այսպես լինի, հրաշալի բան կլինի։ Հարցնում ես՝ ֆուֆայկա որտեղից ունես-երևի առաջին նամակս ստացած կլինես ու իմացած։ Մի մեծ բանկա էլ մուրաբա է թողել Շուշանը մոտս, թե ուտեմ. չեմ կարող վերջացնել, գուցե հետս բերեմ։

Չես գրում՝ Արսենը փող տվա՞վ, թե չէ։ Գրքերն ու շորերը դեռ չեմ ստացել։ Եթե սենյակներում դեղի հոտ կա, շուտով չմտնեք, լուսամուտները բաց թողեք։

Ստանում եմ երեխաների նամակները։ Երբ որ կարտ եք առնում, գոնե Тарасов-ից (Агмуров-ի ապտեքի[3] կողքին

  1. Իվան Ֆադեևիչ, համեցեք ճաշի կամ նախաճաշի։
  2. Զինվոր։
  3. Դեղատան։