Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/32

Այս էջը հաստատված է

ուշադրություն դարձնել գրքի տպագրության վերա, մանավանդ կետադրության և ուղղագրության։ Խնդրում եմ բարեհաճեցեք ուղարկել կենտրոնական գրավաճառանոցի հասցեով իմ գրքերից 600 օրինակ։ Ապահով եղեք միանգամայն Ձեր տպարանին հասանելի վարձատրության՝ յուր ժամանակին հասցնելու մասին, հավատացած լինելով, որ շատ մոտիկ է մեր սրտին Ձեր գործը և որին ի սրտե հաջողություն ցանկանալով՝

Մնամ Ձեզ բարյացակամ

Հովհաննես Թ<ումանյան>
12. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս — Շուլավեր
1890, 19 սեպտեմբերի, Թիֆլիս
Օլա ջան,

Տե՛ս, է՛լ առաջին անգամ ես եմ նամակ գրում…

Երկար ու բարակ չեմ ուզում գրել, թե ոնց ենք յոլա գնում, դե յոլա ենք գնում էլի… Ես լավ գիտեմ, որ քեզ ամենից շատ այն բանն է հետաքրքրում, թե ես երեկոները որ ժամին եմ տուն գալիս, շտապում եմ քեզ ապահովացնել, որ իսկի դուրս էլ չեմ գնում։ Տատդ գալիս է այստեղ, ինչ որ ձեռքիցը գալիս է՝ անում է։ Բայց ձեր գնալուց մի ժամ հետո եկավ և շատ նեղացավ, որ իրան չէի իմացրել, որ գոնե Մուշիկին տեսներ. շատ ղնամիշ արեցի բան չդարձավ, մինչև ձեզ մի քիչ հայհոյեց՝ նոր սիրտը հանգստացավ։ Այսօր ճաշից հետո տեղումը պառկած մտածում էի, մեկ էլ տեսնեմ շկաֆիցը մի մուկը դուրս եկավ և սկսեց իրան իրան խաղալ, վեր թռա, ետևիցն ընկա, գնաց կամոդի տակը մտավ, դե ես էլ այդպես մի բան էի ուզում, որպեսզի ժամանակն սպանեմ մինչև մթնի, դռները փակեցի, փայտս առա, կամոդն առաջ քաշեցի և այնքան արի, որ դուրս եկավ,