Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/327

Այս էջը հաստատված է

ու իրեն և մանավանդ այնքան մաքուր սիրտ ունի, որ անընդունակ է հասնելու պախարակելի սահմաններ։ Եվ հենց այդ է լավը. թե չէ հակառակ դեպքում քանի՞ գրոշ կարժենար։ Կինը (օտար կինը) մարդու աչքում մինչև այն ժամանակ հարգ ունի, քանի որ բարձր է և իբրև մարդ։ Այս դեպքում ես հարգում եմ նրա ազնիվ ու շիտակ բնավորությունը և նույնիսկ հասկանում եմ նրա ակամա արած անքաղաքավարությունը, որ դժվարանում է նամակ գրի, որովհետև մեր կյանքը լիքն է ստոր մարդկանցով ու ստոր արարքներով, և նա ի՞նչ գիտի, թե ես էլ ի՞նչ եմ։

Այդ պետք է թողնել իրեն։ Դու էլ զուր ես նեղացել և անպատճառ պետք է այցելություն տայիր, քանի որ ծանոթ ես նրա մորն էլ, որ քեզանից մեծ կին է։ Իսկ ինքը, գիտես, որ քեզ ինչ համակրությամբ է վերաբերվում։ Թե ինչու չի եկել, և այլն, այդ հաշիվը ճիշտ որ կարող ես հետը տեսնել8։

Շուշանի, մայրիկի ու իշխանուհու մոտ, <գնա> և շատ լավ կանես, եթե բժշկի կնոջ9 մոտ էլ գնաս։ Նրանք արտասահմանից եկել են, մեզ համար նվեր են բերել և գալիս են միշտ, այդքան ուշադիր են, դու պետք է գնաս. ռուսերենիդ մի՛ նայիր, համարձակ գնա։

Ասում ես զգույշ կացիր, տանտիրուհիդ երկու նախլեբնիկ իրար չխառնի։ Կարող ես միանգամայն ապահով լինել. իսկի իրար խառնողներից չի։ Ռուս կանանց մեջ չգիտեմ այսպիսի տիպեր կան թե չէ, բայց զարմանալի մարդուն նվիրված, հավատարիմ և չարքաշ տանտիկին է՝ առանց տրտունջի, խաղաղ, անձնվեր։ Օրինակելի կին է։

Այսօր կարդացի, որ Մակարովի կինն էլ է մեռել։

Մի՞թե այժմ էլ չեք պովար բռնում։

Այստեղ կարդում եմ ռուսաց լրագիրներր, թե՛ Թիֆլիսի, թե՛ մայրաքաղաքների և «Մշակ», որ ամեն օր բերում է իմ տանտերը։

Երեխանցը համբուրիր իմ կողմից, ասա, որ մի քիչ երկար ու կարգին նամակներ գրեն։ Այդ ինչ սոսկալի լեզվով ու սխալներով են գրում։ Էլ ողորմի Արտիկի հորը. նա ամենից