Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/336

Այս էջը հաստատված է

Ես էլ այստեղից գուցե մի ճանապարհորդություն անեմ դեպի Ախալցխա։ Ատամս ցավում է, գնամ ատամնաբույժի մոտ։ Բելի Կլյուչ փորել եմ տվել, Թիֆլիս բամբակ եմ դրել մեջը, էստեղ յոդ եմ քսում։ Ժամանակ չեղավ Թիֆլիս պլոմբ էի անել տվել։

Դու ինչպես ես տանով–տեղով, ամբողջ ցեղով։

Իսկի հինգշաբթի իրիկունները հավաքվո՞ւմ եք, ինձ ողորմի ե՞ք տալիս, թե չէ2։

Ասում են սենյակներս հավանել ես։ Հիրավի շատ լավն են։ Կաբինետս հիանալի է, այն էլ, ինչպես երևում է, մեջը չեմ պարապելու3։ Մտքումս կա, որ էստեղից վերադառնամ, մի ժամանակից հետո գնամ մեր գավառը։ Այստեղ շատ է լավ, բայց հայրենիքի բնությունն ու կյանքը ուրիշ լազաթ ունի, վաղուց է չեմ եղել ձմեռն այն կողմերում։ Գրեթե մանկուց4։

Իմ հարգանքներն ու բարևները Ժոզեֆինա Իոսիֆովնային և աստվածապահ զավակներիդ, ամեն։ Նամակ գրիր. Абас—Туман—янцу:

Քո Օհանես

193. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման—Թիֆլիս

<1902>, 11 հոկտեմբերի, Աբասթուման

Սիրելի Օլյա,

Ժամը 3–ն է. նամակդ հենց այս րոպեին ստացա։ Այսօր գրեթե 10 նամակի պատասխան եմ տվել1, այսքանով բավականացիր, ինչ որ կգրեմ։

Շանթի մասին ի՞նչ գրեմ, եթե ես այդտեղ էի եղել, իհարկե, նրան չէի թողեիի որ հյուրանոցում իջներ, մոտս կբերեի և քանի ամիս ուզում էր մնար։ Բայց չգիտեմ՝ այժմ ինչպես են հարմար գտել, թե դու կարող ես այդքան երեխաների հետ հոգալ նրան ամեն բան իր ժամանակին