Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/337

Այս էջը հաստատված է

կարգին հասցնելու և, վերջապես, կարող ես հանկարծ փողի պակասություն ունենալ ու չկարենալ այնպես անել, ինչպես պետք է, կամ երեխաների աղմուկը տանելո՞ւ է արդյոք։ Մի իոսքով, երկու ցավ կա ինձ համար, մեկ, որ դու պետք է այդքան տանջանքի հետ ունենաս մի հոգս, մեկ էլ, որ նա կարող է դժգոհ լինել։ Հարմարությունների սովոր մարդ է։ Անշուշտ, Ֆիլիպը որ ասել է, կնշանակի դրա համար էլ վճարելու են։ Ինքը դեռ տեղ չունի։ Համենայն դեպս, եթե երկուսդ էլ գոհ կլինեք, ես ձեզանից ավելի ուրախ կլինեմ։ Եթե դու կարողանաս հարմարեցնել՝ ճաշ է, ընթրիք և այլն, և այլն, որ առանձին դժվարություն չունենաս՝ ինչ կա որ, գրեթե եղբայրս է և այդքան ազնիվ ու կրթված մի մարդ, ուրիշ ոչ մի ծանրություն չի կարող լինել։ Իմ գալու մասին ես հարցնում, ես կմնամ մինչև նոյեմբերի 17–ը, կամ՝ ամենաշատը՝ վերջը։ Շանթին ես նամակ կգրեմ մյուս փոստով։ Այսօր արդեն էլ ժամանակ չկա, գլուխս էլ սաստիկ ցավում է։ Մոսկվայից էլ պատկերս են ուզել, գրվածքներ են ուզել ու կենսագրությունս2։ Ոզում էի ասել կենսագրությանս համար կնոջս դիմեցեք։ Այսօր պատրաստեցի, ղրկեցի3. պատկեր չունեմ, գուցե նկարվեմ։

Ես լավ եմ։ Արդեն ծանոթներս շատացել են։ Անցյալ օրը բաքվեցի Թումանյանների տանը քյուֆթի էի հրավիրված, առաջին օրը էլի բաքվեցի Շխյանների տանը՝ ճաշի։ Երեկ Թումանյանը, որ Թումանյանների մեջ ամենազարգացածն ու լավն է, եկավ մոտս, խնդրեց, որ շուտ-շուտ լինեմ իրենց մոտ։

Օրիորդ Վարյայից ստացա մի քանի տող4. բարեհաճել էր վերջապես երջանկացնել այդքանով։ Լավ։ Ես էլ պատասխանը իրենի կիսի չափ գրեցի5։

Անցյալ օրը տանտիրոջ աղջկա ծննդյան տոնն էր. կարգին տոնեցինք, ես էլ նվերներ առա։

Կարծում եմ շուտով փողդ կառատանա. երևի շուտով Շահազիզը կուղարկի, կգրեմ, որ քեզ տան։ Բանից երևում է, որ բժիշկն էլ այստեղ փող է ստանում ինձ համար6, այնպես