Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/340

Այս էջը հաստատված է

թեկուզ և այդ լիներ, քեզ նեղություն, թե ինձ—ընկերասիրությունից կուզես ասա, թե քաղաքավարությունից, թե բարեսրտությունից, մի խոսքով ես այդ կանեի։ Բայց նրանք չպետք է անեին։ Ճիշտ այնպես, ինչպես, օրինակի համար ես, պատահում է, գրպանիս եղած չեղածը մսխում եմ մեկի համար կամ տալիս եմ մեկին, կամ թե պարտք եմ անում ու այնպես տալիս-այդ իմ բանն է, բայց մի ուրիշը չի կլորող և չպետք է ինձ ասի, թե գրպանումդ ինչ որ ունիս տուր մեկին կամ պարտք արա ու հյուրասիրիր այսընչին։ Վերջ, ի վերջո, այնպես պետք է չլինի, որ մարդ ասի, թե մենք մեր կամքով չենք ապրում։

Այս ինձ սաստիկ վիշտ պատճառեց։ Կամքն ու ապրելն այնպիսի բաներ են, որ եթե դրանք ենթարկված են ուրիշին, էլ կյանքը ոչ մի խորհուրդ ու քաղցրություն չունի, այլ տանջանք է, լուծ է մի տեսակ ու մարդը՝ ճորտ։

Ֆիլիպը իրավունք բանեցնելու միտք չի ունեցել, այլ առաջարկել է այնպես, չգիտեմ ճշմարիտ, ինչ մտածելովդ իսկ դու ոչինչ չես ասել, կարծելով, որ զրկված ես ասելու իրավունքից։

Արդեն գիշերվա ժամի 1–ն է։ Վաղը փոստի օր է։ Գուցե քեզանից նամակ լինի, մնացածը թողնում եմ, որ նրան պատասխանեմ։

Վերջիվերջո դու քեզ կատարյալ ազատ զգա, և եթե, ճշմարիտ դժվարություն ու անհարմարություն կա քեզ համար, գրիր ինձ՝ ես կկարգադրեմ։

Այս բոլորից այն չի հետևում, թե շատ ոչ ցանկալի հյուր է կամ կասկածելի մարդ։ Դու գիտես, որ նա իմ ազնիվ ընկերն է ու նրա դեմ կամ նրա անձնավորության մասին չի խոսքը, այլ այն, որ դու քեզ զգացել ես այդքան իրավազուրկ, այդքան ճնշված։ Միանգամայն վարվիր այնպես, ինչպես դու ես ուզում, համարելով, որ անկախ ես ու ազատ ևս, և այն օգությունը, որ անում են, չեն անում մեկին, որբ օգնությունով կծախի իր կամ իրեն կնոջ ազատ կամքը։ Եվ չէ որ օգնողներն էլ այդպիսի բան չեն մտածում։