Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/342

Այս էջը հաստատված է

Ստացե՞լ եք արդյոք իմ նախորդ նամակը2։ Այդ ինչքան է կլանել Ձեզ թատրոնի գործը, որ մի դեսը չեք նայում։ Անցյալ օրը Թումանյանների (բաքվեցի) սեղանի վրա կարդացինք Ձեր առաջարկությունը «Մշակի» մեջ3։ Մենք, այսինքն ամբողջ Աբասթումանը, համաձայն է։ Շատ լավ առաջարկություն է։ Ավելի նպատակահարմար ու օգտաբեր, քան մեծ թատրոնը, որի հասարակությունը, ինչ կուզեք ասեք, չունենք։ Դուք մեղադրում եք բուրժուազիան։ Այդպիսի գործերում չպետք է մեղադրել։ Գեղարվեստը այնպիսի բան է, որ ազգասիրության խոսք չի կարող տանել, և վա՜յ նրան, եթե ընկավ ազգասիրության դուռը։ Երբ որ գեղեցիկ կլինի, լավը կլինի, այն ժամանակ կգան։ Հիշում ե՞ք իմ ու Ֆիլիպի չար մարգարեությունները և Ձեր արտասուքները այս օրերի վրա։ Մենք արդեն առաջուց ենք նախագուշակել, Դուք էլ առաջուց եք արտասվել այդ խղճալի դրությունը, որ Դուք չէիք ուզում նկատել Ձեր ոգևորության մեջ։ Եվ այդ էլ այդպես պիտի լինի։ Ասում է՝ Լենկթեմուրը թշնամուց հաղթված, մի անհաջող կռվից հետո, պատերազմի դաշտից փախել էր, մտել մի քարի տակ։ Թաքնված դիտում էր իր առաջը։ Մի մորմոնջ, մի ցորենի հատիկ քարշ տալով, ուզում էր քարով բարձրացնի, տանի իր բունը։ 69 անգամ ճամփից հատիկը ցած ընկավ, 69 անգամ անասունը ցած եկավ, ու, վերջապես, 70-րդում կարողացավ տանել։ Այս որ տեսավ Լենկթեմուրը, ամաչեց, որ ինքը գործը միանգամ տանուլ տալով՝ այդքան հուսահատվել է ու թաք կացել։ Դուրս եկավ, հավաքեց իր ցրված զորքը ու… հաղթությունը տարավ։

Այս առակն ավելորդ է Ձեր համար, քանի որ Դուք հուսահատվել չգիտեք, բայց էլի ավելորդ չի այս ձախորդ օրերում։

Գրքի տպագրության համար հանձնարարել էիք Շանթին. պատասխանս ու կարծիքս կհայտնի ժողովին։ Բայց արդեն այդ մասին կարծեմ էլի գրել եմ, նորություն չի։ Բայց ես խոստացել էի ծավալի մասին գրելու, թե մոտավորապես