Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/350

Այս էջը հաստատված է

այլն, և ո՞ւմ—նրանց, որոնցից շատերը լավ գիտեն, լսել են իրենց ականջով, տեսել են իրենց աչքով ու2

Ի՞նչու ես էլ չեղա այն ավազակներից մինը, որ առողջ ապրում են իմ հայրենիքի լեռներում3։ Մի՞թե, ճշմարիտ, արժե երկարացնել այս անտանելի հոգևարքը, անվերջ պտտվել այս կոշմարի մեջ։

Բայց այս ընչի համար եմ ասում։ Հա՛, նրա համար էի ասում, թե դու լավ ես հասկանում, էլ մի՛ ասիլ իմ վրդովմունքի համար, թե «տանելի է», ասա հասկանալի է։

Ես ինչ կարող եմ անել, սիրելիս, եթե ոչ պարապել, թեկուզ և այդ արգելվում է ինձ, թեկուզ և ուժ չկա դրա համար, և ահա, օրինակ, այս տարվա հաշիվը տամ, դեռ տարին չվերջացած մի հազար-հազար հինգ հարյուր տող ոտանավոր եմ գրել։

Ինչ վերաբերում <է> Աբասթուման գալուս, որ մենակ դու ես եղել պատճառը, այդ ինչու ես մեջ բերում իբրև ծանրություն կամ մեղք, ո՞վ է բան ասում։ Եկել եմ այստեղ լավացել, ես ե՞րբ եմ տրտունջ հայտնել, երբ եմ ասել գալիս եմ։ Ինչո՞ւ ես ինձ այդ տեսակ հարցեր տալիս։ Եվ, վերջապես, իհարկե, դա կախված է քո ցանկությունից, մի՞թե այդքանը ես չեմ հասկանում, մի թե հարկավոր էր, որ ինձ հիշեցնեիր։ Հիրավի, մի քանի օր առաջ հոգեկան այնպիսի հուզմունքներ ունեցա, որ քնից կտրվեցի, սաստիկ ընկա. մի 10 օրում 6 ֆ<ունտ> պակասեցի, բայց բժիշկը ասավ, որ վտանգ չկա, կանցնի վրդովմունքի հետ, քնի դեղ տվավ, ու այժմ կրկին կազդուրվում եմ։ Тячкин-ն իր ժամանակին տվել է ինձ 7 ռուբլին։

Մի խոսքով, մի ամիս էլ ու կգամ, այսպես կանենք կամ այնպես. դուք կանեք այն, ինչ որ դուք եք կարող, ես էլ այն՝ ինչ որ ես եմ կարող և որը որ նպատակահարմար կգտնենք։

Ռուստեմը մի՞թե ինձանից նամակ չի ստանում4։

Բարևներ տանըցոնց և համբույրներ քեզ։

Քո Օհանես