Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/353

Այս էջը հաստատված է

Նկարչուհիների խորամանկությունները բանաստեղծներն էլ չեն կարողանում հասկանալ։

Ասում ես՝ տեր Արսենին նամակ եմ գրում։ Նոր եկած ժամանակս մի նամակ եմ գրել մի բանի համար7, մի՞թե մինչև այսօր էլ ցույց է տալի։ Այդ էլ մի բան է։ Բանաստեղծի նամակ է, կաթողիկոսի կոնդակ հո չի, որ էժան լինի։

Մուշեղի մասին գրել էի, որ գրքեր տաս կարդա ու բովանդակությունն ինձ գրի. նամակներումդ էլ տաք-տաք խոստացար։ Բայց թե ինչ եղավ, այդ, դու էլ գիտես արդեն, ավելորդ եմ համարում երկար գրել։ Նոր սենյակները ինչպե՞ս են, ցո՞ւրտ են, թե՞ տաք։ Կաբինետը լավ կլինի բայց ես այդ կաբինետին չեմ արժանանալու, ինչպես տեսնում եմ։ Անհարմար է լինելու, եթե ես այնտեղ տեղավորվեմ, Շանթը իմ նախկին սենյակում. այնպես որ կաբինետը պետք է թողնեմ նրան ու գրադարանս այնտեղից հանեմ։ Այս մասին իրեն բան չասես այժմ։

Բավականին բան եմ շինել8, թեև միշտ բժիշկն արգելել է, ու մի քանի ժամանակ էլ անքնությունից տանջվեցի, և բացի դա ամբողջ օրը ման եմ գալիս։

Այժմ ժամը 12½-ն է. երկու ձու կա առաջս դրած ու մի բաժակ կաթը, նամակդ վերջացնեմ ու նախաճաշեմ։ Համբուրում եմ ու շտապում եմ գալու. շատ ժամանակ չի մնացել, համբուրիր երեխաներին, էլ նամակ չեն ուզում գրել երևի։

Քո Հովհաննես

205. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 1/XI, Աբասթուման

Սիրելի Մարիա Մարկովնա,

Ես շատ շնորհակալ եմ Ձեր թանկագին նամակի ու արտասուքների համար1։ Ես երբեք, երբեք չեմ կասկածել Ձեր