Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/364

Այս էջը հաստատված է

ինչ որ համոզվել եմ, թե էլ չի լինելու այդ դիմումը3։ Ինչ լինելու է թող լինի, բայց թող մեզ վրա չծանրանա զանազան գյադաների բարերար ձեռքն ու մուննաթը։ Ամեն մարդուց էլ չի կարելի լավություն ընդունել։

Վեսելովսկուն մի պատասխան եմ գրում4, որ հասնելուն պես Շահազիզը թոշակս կտրելու է գրական ֆոնդից։

Նիկոլից երկար նամակ ունիմ5, շատ լավ է, պատկերն է ղրկել։ Դերենիկից քանի ժամանակ է նամակ չունիմ, իսկ Շանթը առևտրական բոլոր կուրսերը վերջացնելուց հետո եկել է մտել «Վերնատուն»։ Դեկտեմբերին պատրաստ կլինի նրա դրաման6։

Սիրուս մասին ինչ ես հարցնում, գրելով բան չի դառնալ։ Ասում ես Շխովը նշանվել է, 7բայց ո՞ւմ վրա է նշանվել, ինչու չես գրում. երևի Շուշի է նշանվել։

Ահարոնյանը ոտանավոր է ուզել «Մուրճի» համար։ Այս օրերս մի բան եմ ուղարկելու։ Եվ այն էլ լեգենդ… երևի հիշում ես անցյալ տարվա պատմությունները8։

Նիկոլի հասցեն չգիտեմ, թե գրեմ։ Ինձ էլ գրել էր, թե նամակ գրիր Պետերբուրգ՝ Николаю. ես էլ գրեցի՝ С. Петербург-Николаю, но ни второму, а самому последнему Николаю[1]. Հայոց ժամումը երգում է, ռուսաց իկոններն ուսումնասիրում, ուսումնասիրությունն էլ, ինչպես գրում է, ինձ է նվիրում։ Ա՜յ մի նվեր, որ իսկի չէի կարող երազել երբևիցե9։

Մնաս բարով, այսօր քեֆս մի քիչ լավ չի։ Այստեղ մի ռսի տան нахлебник- եմ[2]։ Հիվանդոտ մարդ է. տաքությունը բռնած ժամանակ Հոմերոս է կարդում անկողնում, առողջ ժամանակ русский паломник <է>[3], իսկ եթե երբեմն մի բաժակ գինի է խմում՝ լալով հիշում է իր 24

  1. Ս. Պետերբուրգ-Նիկոլային, բայց ոչ երկրորդին, այլ ամենավերջին Նիկոլային։
  2. Գիշերօթիկ, ճաշվոր։
  3. Ռուսական ուխտագնաց։