Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/366

Այս էջը հաստատված է

212. ՄՈՒՇԵՂ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման — Թիֆլիս

<1902>, 11/XI, Աբասթուման

Սիրելի Մուշեղ,

Նեմեցերեն մի քանի խոսքիցդ չհասկացա, թե նեմեցերեն ինչպես ես սովորում, բայց հայերենից տեսա, որ հայերեն լավ չես իմանում։

Հայրիկդ

Тифлис,

Бебутовская 50

Г. Мушегу Туманяну

213. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, նոյեմբերի 11, Աբասթուման

Աշխեն ջան,

Ես էլ կաշխատեմ ֆրանսերեն սովորեմ, որ նամակիդ պատասխանը գրեմ։ Բայց ինչո՞ւ այդքան կարճ են լինում նամակներդ, երևի ֆրանսերենդ հերիք չի անում1։

Հայրիկդ

Тифлис, Бебутовская, № 50

Mile Ашхен Ивановне Туманян

214. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, նոյեմբերի 11, Աբասթուման

Նունիկ ջան,

Կարդացած գրքերդ պատմիր երեխաներին։

Հայրիկ