Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/367

Այս էջը հաստատված է

<Հ. Գ.> Օր<իորդին>1 ասա՝ շնորհակալ եմ, որ հարցնում է։

Mlie Нвард Туманян

Тифлис,

Бебутовская № 50

215. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 13 նոյեմբերի, Աբ<ասթուման>

Սիրելի Օլյա,

Սնունդի մասին ի՞նչ անեի1. մարդիկ ինչ որ կարող էին այն էին տալիս։ Խնդիրն այն է, որ իրենք միշտ հետս եղել են սիրալիր, մաքուր, կանոնավոր, բայց հո չէին կարող իրենց ապրուստը իմ խաթեր փոխել։ Ես լավ եմ. մի անգամայն ապահով եղիր, և կգամ դեկտեմբերի հենց սկզբին, այսինքն, այդ ժամանակ այդտեղ կլինեմ։ Շանթի մասին այնպես ես գրում—կարծես դուրս են անում։ Ռուստեմն ինձ ասաց, որ նա մնալու է մինչև իմ գալը. քո նամակումն էլ այդպես էր գրած։ Վերջապես այդ հարցը իրեն-իրեն կլուծվի։ Նանի մասին իսկի բան չես գրում, շա՞տ է դարդ անում Վահանի համար, թե՞ չէ։ Ե՞րբ է գնալու։ Որ գամ, այդտեղից գուցե գնամ գյուղը։

«Հազարան բըլբուլը» ես վաղուց գիտեի։ Դե նա լսել էր, որ ես գրում եմ, նրա համար էր գրել, մինչև անգամ Բալասյանին ղրկել էր մոտս, որ նա գա, կարդալ տա ու գնա իրեն պատմի, թե ինչպես եմ գրում, որ օգտվի2։ Դրանք դատարկ բաներ են՝ մասխարություններ են, ինձ համար ոչ մի նշանակություն չունեցող։

Իշխանուհուց նամակ ու փող ստացա3. հանդիմանում է, որ չեմ գրել իրեն։ Այսօր պատասխանում եմ4:

Զարմանալի է, թե ինչու Շուշանից այս քանի ժամանակ է նամակ չկա։ Արդյոք դու չե՞ս իմանում։

Ֆիլիպն ուղարկել է «Մուրճն» ու «Լուման»։