Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/374

Այս էջը հաստատված է

Այսօր մի պասիլկա է եկել-գրած է միայն-Туманянцу փոստից եկել են ինձ հարցնում են, թե ես սպասո՞ւմ եմ, թե չէ։ Չգիտեն ի՞մն է, թե այն Թումանյաններինը։ Ասացի չեմ սպասում, բայց որ լինի կստանամ։ Էգուց պետք է գնանք տեսնելու, թե ումն է։ Բարևներ բոլորին։ Երկուշաբթի ձրևի լավ նամակ կստանամ քեզանից։ Առայժմ ցտեսություն։

Համբույրներ։ Քո Հովհաննես

220. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման — Բորժոմ

<1902>, 15/XI, Աբասթուման

Սիրելի Ռուստեմ,

Դարձյալ քո ֆրանսուհու մասին։

Այսօր հարց ու փորձ արի. այստեղ երկու տեղ կար հարմար։ Մինը հրաժարվեց, թե մենք կին չենք կարող պահել, նրանց կապրիզները չենք կարող տանել, իսկ մյուսը՝ Всейse գերմանացի, որ առաջինից մի քիչ ավելի հասարակ է, այսպիսի պայմաններով կպահի։

Առանց լվացքի, փայտի, անկողնի և չայ ու շաքարի, միայն երկու սենյակ (մինը չի կարող այսինքն իրեն համար մին է), երկու բլյուզից ճաշ (երբեմն երևի 3-րդն էլ կարող է լինել), սամովար, ծառա (որ կին չի)՝ կարժենա 25 ռուբլի։ Ուրեմն միայն բնակարան, ճաշ, ծառա, սամովար՝ 25։

Կսպասեմ նամակիդ։

Տո՛, ինչ ես իրար գլխով տվել. շարունակ իրար ետևից նամակներ են գլխիս թափում, թքում-մրում, թե ընչի չեմ ասել, որ ինձ վատ են կերակրում։ Ասում եմ, ախր դուք Ռուստեմին ականջ մի դնեք, նրա համար հիմի ամեն տեղ վատ են կերակրում. ախր նա ո՜րտեղից է խոսում…1։