Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/383

Այս էջը հաստատված է

էի, ուզեցի ազատվեմ-չկարողացա։ Գնդակը սրտից մի քիչ վերև է անցել, սրտին չի դիպել, բայց թոքերին վնասել է։ Բանից երևաց, որ սիրահարված է և սերն անհաջող է եղել։ Երկար խոսեցինք այդ մասին, վերջում հանաքներ արինք-այնինչ բժիշկն ասել է, որ շատ է դժվար, բերանից անդադար արյուն է գալիս։

Տարան հիվանդանոց. դեռ ապրում է։

Ասում եմ՝ տո հիմար, ես էլ մի սիմպատիա ունեմ։ Նամակիս չի պատասխանում. բայց ես գիժ հո չեմ, որ ինձ սպանեմ, կգնամ հազիր նրան կսպանեմ։

Այսպես էլ իրեն ասա, թող, հաշիվներ կունենա, տեսնի, գործերը կարգի դնի վերջացնի, պատրաստվի4։

Այս անգամ ինչպես է, որ երեխաները նամակ չեն գրել։

Լավ ես անում, որ կաբինետը վառում ես, բայց իզուր ես գրում՝ «քո», այդ սենյակը պետք է Շանթին տալ, եթե մնա մեզ մոտ, իհարկե, ուրիշ կերպ անհարմար է։ Դու ոչինչ մի ասիր։

Իմ սիմպատիի համար էլ ոչինչ չեմ գրում։ Ինչ իրավունք ունենք մարդուց պահանջելու, թե այսպես եղիր կամ այնպես։ Մենք է, շատ բարեկամներ ու ծանոթներ ունենք, ինչպե՞ս ենք անում։ Ամեն մարդու պետք է թողնել իր ազատ կամքին։

Ես էլ ամիս ու կեսից ավելի է նրան չեմ գրում ոչինչ։

Կարճ եղավ։

Ափսոս, իրեն չես պատմել, թե ինչպես եմ բացատրել իրեն նամակի նկարը, և ճիշտ այնպես էլ դուրս եկավ5։

Այստեղ ցեխ է, ցուրտ ու ձյուն։ Չուվյակներով եմ ման գալիս, պալտոյիս վերևից էլ յափնջին գցած։ Բայց պետք է մի քանի օր առաջ անեի, մի քիչ մրսեցի։ Զարմանալի շուտ եմ մրսում ու ջերմս բռնում է։ Վերջն այս ջերմը պետք է ինձ սպանի։ Մի նամակ էլ գրիր, ու կգամ պատասխանի փոխարեն6։ Առայժմ համբուրում եմ հեռվից։

Քո Հովհաննես