Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/384

Այս էջը հաստատված է

227. ՅՈԻՐԻ ՎԵՍԵԼՈՎՍԿՈՒՆ

Աբսաթուման-Մոսկվա

<1902, նոյեմբերի 26, 27, Աբասթուման>

Մինչև Ձեր նամակի ստանալը ես չէի մտածել այն մասին, թե ես որքան եմ եղած ռուսաց գրականության ազդեցության տակ։ Ձեր նամակն ստանալով՝ երկար մտածեցի, ու որոնեցի ռուսաց գրականության ազդեցությունը, բայց ոչ թե իմ ոտանավորների տողերում, որովհետև երբեք գիտությամբ հետևած ու նմանած չեմ ոչ մի բանաստեղծի, այլ իմ հոգու, գրական ճաշակի ու հայացքների վրա։

Գտա, որ նույնիսկ դեռ դպրոցում սովորած, [թե դպրոցից դուրս կար<դացած>] ռուս բանաստեղծների գործերը [ինձ այնքան հարազատ ու սիրելի են] օրինակ Պուշկինի «Буря мглою <небо кроет»>, «Полтава», «Цыгане», կամ Լերմոնտովի «Демон»1, «Ангел», «Ветка Палестины», «Песнь о царе Иване Васильевиче», <1անընթ.> «Три пальмы», «Мцыри», «Тучки небесные, вечные странники», «Спор», «Выхожу один я на дорогу»,«Пророк», «И скучно и грустно»… ինձ այնքան սիրելի են եղած միշտ, և մանավանդ դրանցից մի քանիսն էլ թարգմանած եմ-ինչպես Լերմոնտովի «Мцыри», «Ангел», «Желание», «Я не хочу, чтоб свет узнал» կամ Պուշկինի —«Утопленник», «Песнь о вещем Олеге», «Заклинание», «Романс», որ անշուշտ ազդած պիտի լինեն ինձ վրա։

Բայց ավելին ասեմ. ռուսաց բանաստեղծներ—գլխավորապես Լերմոնտովը և [ապա Պուշկինը] միշտ ինձ ավելի հարազատ են թվացել, քան թե մեր հայոց բանաստեղծները։ (Խոսքս իմ նախորդ շրջանի մասին է)։

Ճակատագրի քմահաճույքով մեր բանաստեղծները ապրել ու երգել են խորթ ու հեռու մեր աշխարհից [երգել են ուրիշից փոխ առված սովորություններ, երգել են օտար աշխարհքում] և նրանց երգերի մեջ չկան ո՛չ մեր բնությունը, ո՛չ